Ժողովրդի մեծամասնությունը պնդում է, թե ինքը չի ընտրել այս իշխանություններին: Իհարկե, ֆորմալ առումով սա ճիշտ է: Բայց, ըստ էության, ինքնախաբեություն է, որովհետև մեր արժեքայինը թույատրել է կեղծիքը, խաբեությունը, բեսպրեդելն ու բռնությունն իր իսկ հանդեպ: Մենք անհաղորդ ենք մեր. մերձակա շրջապատում չտեսնելով ու չսաստելով սրիկային ու չմերժելով փոքր կարգազանցին՝ երբ նա դեռևս սափրագլուխ չէ, օլիգարխ չէ, կաշառակեր-պաշտոնյա չէ, այլ ընդամենը՝ անինքնասեր, դեռևս աղքատ, շարքային, համառ սրիկա է:
Այս մեդալի հակառակ երեսն էլ արժանավորին, իրապես մասնագետին, մրցունակին, արդար-ուժեղին չգնահատելն է, չօգնելը, անտեսելը, նրա հետ հույսեր չկապելը, ուժային ու պաշտոնյա դառնալու համազգային մարմաջն է՝ «խի ես ումից եմ պակաս» նշանաբանով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել