Հրազդանի ընտրություններն ի գիտություն ընդունելուց և ընտրություններից առաջ չգիտեի՞ք, որ ՀՀ-ում կա փող բաժանել նախօրոք, որը չեք կարող կանխել, կամ, եթե գիտեիք, այդ ուղղությամբ էլ աշխատեիք։
Նույնը լինելուա 2017թ-ին. այդ ժամանակ էլ ասելու եք, որ ձեր 6000 վստահված անձիք պահել են ձայները, բայց դե կաշառք է բաժանվել, ընդունում ենք ի գիտություն։
Փաստացի Հրազդանում խոստացաք իշխանափոխություն ու չկարողացաք պահել, այն դեպքում, երբ ասել էիք, որ ընդամենը մեկ անգամ եք այն խոստանալու ու անելու։

Ի տարբերություն ամեն անգամ մեթոդապես կատարելագործվող իշխանությունների, ընդդիմությունն ընտրություններին երբևէ նորամուծություն չի առաջարկել: Եղել է ռեակտիվ, ընդունել է թելադրված խաղի բոլոր կանոնները և ֆիզիկական մեծ կորուստներով պարտվել:
Ընդդիմությունը միջընտրական ժամանակահատվածում իշխանության հանդեպ չի ունեցել (չի էլ մտածել ունենալ) գոնե մինիմալ լծակներ՝ որևէ հարց լուծելու համար: Հույսը մշտապես դրել է արտաքին միջնորդությամբ անցկացվող ու իբր վերահսկվող ընտրությունների վրա՝ մտածելով, որ, գերուժերից վախենալով, իշխանություններն այս անգամ կզիջեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել