Panorama.am-ը գրում է.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած ամենշաբաթյա խորհրդակցությանը առցանց մասնակցող  ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ շաբաթվա ընթացքում ԼՂՀ-ում արձանագրվել է 51 արտակարգ դեպք, ծառայությունը շարունակում է աշխատել ուժեղացված ռեժիմով:

Նախարար Արմեն Երիցյանը ևս մեկ անգամ նշել է, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻՆ-ն ամեն ինչով կաջակցի ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների ծառայությանը:

ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդակցության ժամանակ շԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Ներսիսյանը զեկուցել է, որ նախարարի հանձնարարկանով՝ ՓԾ քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը եղել է Տավուշի մարզի բոլոր 9 սահմանամերձ համայնքներում, քաղպաշտպանությանն ուղղված շինարարական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել