Հատկապես քառորյա պատերազմի լրահոսում թերևս ամենահաճախ հանդիպողը Արցախի Մարդակերտի շրջանի Թալիշ գյուղի անվանումն էր: Հետաքրքրական է, որ խանական ժամանակաշրջանում Թալիշ տարբերակով էր հայտնի նաև Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արուճ պատմական գյուղը: Բացի այս, մի քանի այլ նույնանուն գյուղեր կան Ադրբեջանական Հանրապետության թալիշաբնակ տարածքներից դուրս:

Ակնհայտ է, որ նշված գյուղերի անվանումները նույնական են թալիշ ցեղանվան հետ և ակներևաբար պայմանավորված՝ Սեֆյանների օրոք ղզլբաշական զորքում միակ իրանական տարրը եղած թալիշ զորականներին որպես ծառայության դիմաց կալվածք հատկացված լինելու հանգամանքով: Այսինքն՝ Սեֆյան բանակում ծառայած թալիշ կալվածատեր-զինվորականի և սրա գերդաստանի պատճառով շրջակա բնակչությունը նշված -գյուղերը սկսել է անվանել Թալիշ՝ «թալիշի գյուղ» իմաստով:

Վերևում ասվածը հստակ է Արուճի պարագայում, սակայն Արցախի Թալիշ գյուղի դեպքում, ամենայն հավանականությամբ, գործ ունենք Թառիճ կամ Թառիջ ավելի հին տեղանվան աղճատման հետ, ինչի արդյունքում այն նմանվել է մյուս Թալիշ բնականուններին:

‪#‎Թառիճբիզիմդիր‬ ‪#‎պոպռոսբամտռուդյաշչիխսյա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել