Այսօր ՀՀ ոստիկանության օրն է…Ուրախությամբ և հպարտությամբ եմ փաստում, որ այսօրվա ոստիկանությունն, անշուշտ,  էապես տարբերվում է նախորդ տարիների և հատկապես խորհրդային տարիների ոստիկանությունից: Այն ավելի տեսանելի, ավելի արդիական, ավելի հանդուրժող և, իմ կարծիքով, ավելի գրագետ ու պատրաստված է:
Դա, իհարկե, նաև իմ կողմից շատ հարգված և ոստիկանության հեղինակության, նրա դերի բարձրացման գործում մեծ ներդրում ունեցած, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետևողական աշխատանքի և ուշադրության արդյունքն է:
Սրտանց շնորհավորում եմ համակարգում աշխատող և պահեստազորում հայտնված իմ սիրելի ու հարգարժան բարեկամների տոնը…Շնորհավորում եմ և հաջողություններ մաղթում…
Բարդ աշխատանք է, նաև անշնորհակալ, դժվար, վտանգավոր, սակայն, միևնույն ժամանակ, անհրաժեշտ ու պատվաբեր: Բարեկամներս, կատարելով ձեր պարտականությունները, առաջնորդվեք օրենքի պահանջներով, միշտ «զրուցեք» ձեր խղճի հետ և եղեք նվիրված հայրենիքին ու ժողովրդին…Բարեմաղթանքներս ձեզ` բոլորիդ…
ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՏՈՆԴ, ՈՍՏԻԿԱ՜Ն….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել