Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիթով կատարվող արարողությունները և միջոցառումները կազմակերպելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ: Ներգրավված են թեմի բոլոր ենթակառույցները` Հոգևոր դաս, Մամլո դիվան, «Շողակն» Արարատյան շաբաթաթեթ, երիտասարդաց միություններ…
Աշխատանքները կհամակարգի «Արարատ» հոգևոր միության հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատարյանը: 
21.01.2013 15:00 – Համերգային ծրագիր. Խամփերյանի անվան ռազմաօդային ինստիտուտ.
22. 01.2013 16:00 – Համերգային ծրագիր. Քանաքեռի հատուկ նշանակության բրիգադ.
23.01.2013 15:00 – Համերգային ծրագիր. ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ.
24.01.2013 12:00 – Համերգային ծրագիր. Արաբկիրի զինվորական հոսպիտալ.
25.01.2013 13:30 – Համերգային ծրագիր. Ազատամարտիկ Արման Հովհաննիսյանի անվան 194 դպրոց.
25.01.2013 18:00 - Բացօթյա մեծ միջոցառում. Կարապի լիճ: Ծրագրում` երգ և պար, տոնը խորհրդանշող ձիավոր, սիրո յուրահատուկ խոստովանությունների մրցույթ` մրցանակներ և բացիկներ բոլոր ներկաների համար: Մուտքն ազատ է: Կազմակերպիչ` Երևան հեռուստատեսություն, աջակիցներ` Արարատյան Հայրապետական թեմ, Երևանի քաղաքապետարան.
25.01.2013 19:00 -ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Խոկման հատուկ արարողություն.
26.01.2013 11:00 - ԱՀԹՍ. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներ: Ս. Պատարագ: Հավարտ պատարագի` երիտասարդների օրհնություն.
26.01.2013 13:00 - Թումանյանի տուն-թանգարան. «Ռոտոնդա» թատերախմբի տոնական ներկայացում, զրույց, խաղեր: Ներկա կլինեն նաև Հալեպի «Կիլիկիա» վարժարանի սաները:
26.01.2013 13:00 -Գեղագիտության Ազգային կենտրոն. Մանկապատանեկան տոնական ցուցահանդես:
26.01.2013 14:00- Նկարիչների միության տուն: Արհեստավարժ երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես.
26.01.2013 15:00 - «Պողոսյան պարտեզներ` Սիրահարների այգի». աննախադեպ համերգ, հայտնի խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ: Ձիավոր , նվերներ և այլ անակնկալներ: Մուտքն ազատ է:
Ս. Սարգսի տոնախմբությունն իրականանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել