Հայոց Եկեղեցին հունվարի 21-25-ը նշում է ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔԸ կամ ԱՌԱՋԱՎՈՐՔԸ: Այն հաստատել է մեր հավատքի հայր Ս. Գր. Լուսավորիչը: Խոր Վիրապից դուրս գալով՝ նա 65 օր շարունակ քարոզեց Քրիստոսի սիրո վարդապետությունը, որի ընթացքում մկրտվեց ողջ արքունիքն ու ժողովուրդը: Քարոզության օրերից 5-ի ընթացքում Ս. Գրիգորը պատվիրեց պահքով ապաշխարել և հեռու մնալ մեղքից: Առաջավորքը պահում ենք 5 օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ, որին հաջորդող շաբաթ օրը Ս. Սարգսի տոնն է: Ուստի վերջինիս պատճառով Առաջավորաց պահքը հաճախ անվանում են Ս. Սարգսի պահք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել