Panorama.am-ը գրում է.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ձվի հանրապետական միջին գինը 2016թ. մարտին 2015թ. մարտի համեմատ նվազել է 13.9%-ով, իսկ 2016թ. փետրվարի համեմատ՝ 1.2%-ով:

Ըստ ԱՎԾ-ի 2016թ. մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9.0%, իսկ 2016թ. փետրվարի համեմատ՝ 0.8% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է «Ստերլետ» ձկնատեսակի 1.7% գնանկումով:

Մսամթերքի ապրանքախմբում էլ այս տարվա մարտին 2015թ. մարտի համեմատ գրանցվել է 5.7%, իսկ 2016թ. փետրվարի համեմատ` 0.4% գնանկում: ԱՎԾ-ի փոխանցմամբ՝  2016թ. մարտին փետրվարի համեմատ խոզի մսի գինը նվազել է 7.0%-ով, այլ մսեղենինը (խաշի պարագաներ)՝ 4.1%-ով, բարձր տեսակի ապխտած երշիկինը՝ 1.7%- ով, տավարի մսինը՝ 0.4%-ով, տավարի փափկամսինը՝ 0.4%-ով, պելմենիինը՝ 0.3%-ով:

Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է հավի բդի՝ 0.5%, եփած երշիկի՝ 0.6%, նրբերշիկի՝ 0.6%, ոչխարի մսի՝ 0.9%, թռչնամսի 1.1% գնաճ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել