Պաթոսից (ներշնչանք) հետո հետևությունների շարք 2`

1. Հայաստանում հակառուսական տրամադրություններ տարածում են հենց ռուսները:
2. Խաղաղապահների զորքերի ներգրավման այլընտրանքը պրոֆեսիոնալ (наемник) բանակի կազմակերպումն է, գոնե սահմանի ողջ երկայնքով: Թե չէ ստացվում է մենք էստեղ տեղներս տաք-տաք նստած «փիլիսոփայում» ենք կյանքները «հանուն հայրենիք» իռացիոնալ շահի համար վտանգողների փոխարեն: Էս էն դեպքնա, որ անվտանգության և ազատության երկընտրանքում պետք է միշտ ազատությունն ընտրել, բայց այդ ազատությունը շատ թանկ, շաաատ թանկ ու կենսական նշանակություն ունեցող ճոխություն է:
3. Սահմանի անվտանգությունը առաջին հերթին կախված է երկրի տնտեսական, գիտական, սոցիալական, քաղաքական պոտենցիալից: Սա պաթոս չի, իրոք էդպեսա: Իսկ անվտանգության խնդիրները լուրջ խթան են գիտության և տնտեսության զարգացման համար, որովհետև դրանք միշտ ռազմական պատվեր կատարելիս են զարգանում:
4. Պոպուլիզմը քաղաքական կարիերա անելու համար լուրջ գործոն է, բայց ոչ մի կերպ անվտանգություն չի ապահովում:
5. Աղոթելը չի օգնում: Ուստի ապաստարան կառուցելը ավելի «աստվածահաճո» գործ է, քան եկեղեցի կառուցելը: Առաջինն ավելի շատ կյանքեր է փրկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել