Արդյոք որքանով կանդրադառնա գազի գնի նվազեցումը ՀՀ սպառողների համար` առայժմ հայտնի չէ: Երեկ Հայաստան ժամանեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և համաձայն արարողակարգի` առաջնային այց կատարեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: ԵՏՄ երկու երկրների վարչապետների հանդիպման ընթացքում ստորագրվեց փաստաթուղթ, որի համաձայն ՌԴ -ից Հայաստան ներկրվող գազի գինը սահմանին կկազմի 150 դոլար 165 դոլարի փոխարեն: Նախքան ՌԴ վարչապետի հայաստանյան այցը, մամուլում լայնորեն շրջանառվում էին լուրերը, ըստ որի Ռուսաստանի վարչապետը հայաստան է գալիս որոշակի տնտեսական հարցեր լուծելու և գազի գինը վերանայելու համար: Եվ փաստացի այդ լուրերը դարձան իրականություն, երբ երեկվա վարչապետների հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին այդ մասին հայտարարություն տարածեց ՀՀ վարչապետը: Սակայն որքանով դա կանդրադառնա շարքային սպառողների գրպաններին` առայժմ հայտնի չէ: Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ պատկան մարմինները հարցը կքննարկեն և այդ մասին պատշաճ կերպով հանրությունը կտեղեկացվի: Պետք է կարևորել նմանատիպ յուրաքանչյուր էժանացում և սայլը կարող ենք համարել տեղից շարժված, քանի-որ գազը մեր երկրի տնտեսության համար զգալի նշանակություն ունի և հուսանք, որ այդ էժանացումները կլինեն նույնպես շղթայական, ինչպես թանկանալու դեպքում է լինում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել