Վերջին ռազմագործողություններում Ադրբեջանի դեմ տարած հաղթանակի հետ կապված Ստեփանակերտում տեղի ունեցած որոշ միջոցառումներ, որոնք ուղեկցվել են հրավառությամբ և կրակոցներով, Բաքվի քարոզչամեքենան մեծ ոգևորությամբ շտապել է որակել՝ որպես անորոշ պայթյուններ, փոխհրաձգություն, բախումներ և այս շարքից այլ հնարավոր զարգացումներ...
Այս համատեքստում, առաջարկում եմ հատկապես ճոխ հարսանյաց հանդեսների սիրահարներին՝ ավանդույթ դարձնել և նմանատիպ միջոցառումներն կազմակերպել Արցախում: Մի կողմից գեղեցիկ ավանդույթ կձևավորվի և համեստ ներդրում կլինի Արցախի տնտեսության զարգազման համար, մյուս կողմից՝ հայերիս կողմից արդեն նմանատիպ միջոցառումների արարողակարգի անքակտելի բաղադրիչը հանդիսացող հրավառությունների միջոցով հոգեբանական ցնցումների կհասցնենք մեր թշնամի հարևանին՝ ամեն անգամ նոր ներքին հակամարտության հետ կապված հուսախաբություն ու հիասթափություն առաջացնելով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել