Ղարաբյան սրացումներին անդրադարձող հոդվածում իրանական Isna գործակալությունն հիշատակում է 2009 թվականի ամերիկացի դիվանագետ Ռաբ Գարլիքի զեկույցը: Համաձայն դրա` Ադրբեջանը, որը ըստ ողջ հոդվածի տրամաբանության հանդիսանում է Եվրասիայում Իսրայելի ամենահուսալի հենակետը, տարածաշրջանային խաղացողներից ամենաշատն է սպառնում Իրանի ազգային անվտանգությանը:
Աղբյուրը նաև հիշատակում է Ադրբեջանի և Իսրայելի միջև գործող լայնածավալ համագործակցությունը` սկսած 1,5 ընդհանուր միլիարդ արժողությամբ ռազմամթերք Իսրայելից գնելուց(Իսրայելը 2-րդն է Ադրբեջանին մատակարարվող ռազմամթրքի ծավալներով) մինչև ԱՄՆ-ում հրեական լոբբիի ծառայություններից օգտվելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել