Фотографии из Мартакерта.3-օրյա այս պատերազմը մի քանի բան ցույց տվեց՝

1․ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, հոխորտանքը անտեսել ոչ մի դեպքում չի կարելի, որովհետև մենք փաստորեն գործ ունենք ռազմաքաղաքական առումով արկածախնդրային վարքագիծ ունեցող երկրի հետ,
2․ Ադրբեջանի՝ այսպես կոչված կայծակնային արագությամբ պատերազմ վարելու և դրանում հաջողություն ունենալու անկարողությունը,
3․ Հայաստանյան հասարակությունն աբողջապես մոբիլիզացվեց բանակի շուրջը, ինչը ամենակարևորն է։

Քիչ առաջ տեղի է ունեցել նաև Մոգերինի-Մամեդյարով հեռախոսազրույցը, որտեղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ երկկողմանիորեն դադարեցվել է կրակը և որ անհրաժեշտ է սկսել հայ-ադրբեջանական քաղաքական գործընթաց ԼՂՀ հարցը կարգավորելու համար։ Բա 94թ․ էս կողմ ի՞՞՞՞՞նչ էիք անում։ Ադրբեջանական մամուլից պարզ է դառնում նաև, որ իրենք չգիտեն ինչպես վարվել ստեղծված իրավիճակի հետ։ Այսինքն, Ադրբեջանը ցույց տվեց, թե ինչպես չի կարելի պատերազմել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել