‎2013թ. հունվարի 14-ին ԿՀԸ-ն հրապարակեց նախագահական ընտրություններին թեկնածություն առաջադրած և գրանցված թեկնածուների անունները: Նրանք են` 
Հրանտ Արարատի Բագրատյանը,
Պարույր Արշավիրի Հայրիկյանը,
Արամ Սերգեյի Հարությունյանը,
Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանը,
Անդրիաս Մարատի Ղուկասյանը,
Արման Վարդանի Մելիքյանը,
Սերժ Ազատի Սարգսյանը,
Վարդան Ժորժիկի Սեդրակյանը:
Ժողովրդավարության տեսանկյունից, իհարկե շատ թեկնածուների առաջադրումը գովելի է, սակայն կարծում եմ, որ առաջադրված թեկնածուներից ոչ բոլորն են հավակնում ՀՀ նախագահի աթոռին` նույնիսկ իրենք չեն հավատում, իրենց նախագահ ընտրվելու գաղափարին: Ցավալի է, բայց թեկնածուներից ոմանք ընտրություններին կատարելու են կոնկրետ գործառույթներ, այն է` նպաստել ընտրվող նախագահի լեգիտիմացման գործընթացին, ցեխ շպրտել այլ թեկնածուների վրա, «ձայն» փախցնել և այլն:
Եվ այսպես`
1. Հետևելով Հրանտ Բագրատյանի ելույթներին՝ կարելի է ենթադրել, որ նա ավելի շատ վարչապետի աթոռի համար է պայքարելու և պատրաստ է նույնիսկ «պահակ» աշխատել: 
2.Պարույր Հայրիկյանը դասվում է ՀՀ նախագահական ընտրություններին ստաբիլ մասնակցող և ոչ մի ռեալ արդյունքի չհասնող քաղաքական գործիչներին:
3. Արամ Հարությունյանը քաղաքական հարթակում հայտնվում է բացառապես ընտրությունից ընտրություն, չեմ կարող ասել, որ շանսեր չունի, բայց դրանք քիչ են:
4. Խորհրդանական ընտրություններին «ժառանգության» ցուցակից դատելով կարելի է վստահաբար նշել նրա սերտ կապերի մասին ՀՀ իշխանությունների հետ, և ասել, որ նա ևս նախագահ չի պատրաստվում դառնալ:
5. Անդրիաս Ղուկասյանը քաղաքական դաշտում նոր դեմք է, և նախագահական ընտրություններին լուրջ ցուցանիշի հասնելու համար նրան ժամանակ է անհրաժեշտ հասարակությանը ճանաչելի դառնալու համար:
6. Արման Մելիքյանը ևս ստաբիլ առաջադրվողների ցուցակից է և դատելով նախորդ ընտրություններին հավաքած ձայներից՝ կարելի է նշել, որ այս ընտրությանը հավաքաց ձայները նախորդից շատ չեն տարբերվելու: Նրա մասնակցությունը ավելի շատ խորհրդանշական բնույթ է կրում:
7. Թեկնածուներից Վարդան Սեդրակյանը միակն է, ով շատ կարճ ժամանակահատվածում իր ահասարսուռ հայտարարություններով «վերցրեց» մամուլն ու Facebook-ը:
Հ.Գ. Դատելով վերոնշյալից՝ կարելի է ասել, որ 2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին գործող նախագահի հիմնական մրցակիցը Վարդան Սեդրակյանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել