Դաշնակցի «ռազմավարականը» կամ քաղաքական հասունության դասերAravot.am-ը գրում է.

– Пап, а русские нам друзья, или братья?

– Братья, сынок, братья, друзей мы сами себе выбираем…  

Հայաստանի «ռազմավարական դաշնակցի» վերջին տարիների գործունեությունը մեկ անգամ չէ, որ բուռն կրքեր է բորբոքել հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներում: Բանավեճը, սակայն, որպես կանոն ընթացել է պաթետիկ-հուզական դաշտում, բերել հասարակական անջրպետների, և որպես կանոն, հանգել անպտուղ ավարտի` ի հայտ բերելով նորանոր «…մետեր» և «…ատյացներ»:

Հարկ է, վերջապես, դասեր առնել, եթե ոչ պատմությունից, ապա` գոնե վերջին, նորանկախ շրջանում մեզ ու մեր պետությանը բաժին հասածից, քաղաքական հասունություն դրսևորել մեր մտքերում, մոտեցումներում ու գործունեության մեջ: Կարողանալ վերջապես տարբերել իրական քաղաքական գործընթացը զանազան դիվանագիտական ձևակերպումներից, հրապարակային արձանագրումներից ու կնիքներից: 

Այսուհետ մեզ և քաղաքականությամբ զբաղվող մեր հետագա սերունդների համար հարկ է մեկընդմիշտ ամրագրել հետևյալ աներկբա իրողությունները.

  1. Հայաստանի Հանրապետությունն ունի մեկ ռազմավարական դաշնակից` դա իր բնօրրանում ապրել և զարգանալ ցանկացող Հայ ժողովուրդն է` Հայաստանում և սփյուռքում:

  2. Ռուսաստանը մշտապես հետապնդել և հետապնդելու է սեփական աշխարհաքաղաքական, տվյալ դեպքում` կայսերա-մեծապետական շահը, թե տարածաշրջանում, թե աշխարհում, առհասարակ, և ռուսները շարքային ԺԵԿ-ի պետից սկսած մինչև հայազգի արտգործնախարար իրականացնելու են իրենց գործունեությունը բացառապես այս առանցքում:

  3. Մեր շահը ռուսները ինչ-որ չափով հաշվի են առել (առնում, առնելու) միայն այնքանով, որքանով այն պատմական կարճ կամ երկար ժամանակահատվածում համընկել է սեփական քաղաքական շահերին: Այս երևույթը տարբեր ժամանակներում, ըստ ճաշակի, անվանակոչվել է «եղբայրական», «ռազմավարական», գործընկերային» և այլն: 
  4. Այս վերջին բառերը (ընդամենը!) իրական քաղաքականության հետ աղերս չունեն, դրանք իրական հարաբերությունների բնութագրիչներ չեն, ավելին` հարաբերությունների մեկնարկ չեն ենթադրում, և իրական քաղաքական գործընթացներում ունեն բովանդակությունից տարբեր, «ապրանքային պիտակի» նշանակություն: 
  5. Այս վերջին «եզրերը» իրական քաղաքականության հետ շփոթողները մեղմ ասած` քաղաքական ռոմանտիկներ են, որոնց համար քաղաքականությամբ զբաղվելը արկածախնդրություն է, իսկ դրանցով փաստարկելը, դրանք վկայակոչելը, հիշեցնելը, շահարկելը, «երեսով տալը» և որպես հետևանք` «նեղանալը կամ լայնանալը» իրական քաղաքական գործընթացից դուրս գործողություններ են, առողջությանը վնասական ջղաձգումներ: Նույն վնասական գործունեության տեսակներից են հուսախաբ հողի վրա առաջացած ռուսատյացությունը, թուրքատյացությունը և սադոմազոխիստական այլ դրսևորումները:


    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել