Այն որ մարտունակ ու կազմակերպված բանակ ունենք, դա նախանցյալ տարվա օգոստոսյան հակամարտությունից պարզ դարձավ, բայց որ տեղեկատվական դաշտն էլ է այսքան կազմակերպված ու ոչ պակաս մարտունակ, արդեն բացահայտում էր: 21-րդ դարում, երբ մարտերն ընթանում են երկու ճակատներով` սովորական և տեղեկատվական, միայն մարտունակ բանակ ունենալը քիչ է, պետք է նաև մարտունակ տեղեկատվական դաշտ ունենալ: Իսկ մեր տեղեկատվական անվտանգության մակարդակը ուղղակի զարմացնում է: Ձևի համար նյուզֆիդումս գոնե մի հակաքարոզչություն կամ խուճապ առաջացնող տեղեկություն կամ կարծիք չհանդիպեցի: Սա կոչվում է տեղեկատվական հիգիենա, երբ մարդն իրեն ապահովում է ամեն տեսակ տեղեկատվական աղբով վարակվելու վտանգից: Բանակից բացի, կարելի է արդեն խոսել մեկ ուրիշ կազմակերպված կառույցի` տեղեկատվական անվտանգության ոլորտի մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել