Իհարկե, կոստյումը չէ, որ պետք է ձեզ գեղեցկացնի, բայց երբեմն հենց այդ կոստյումը կարող է պատճառ դառնալ, որ ձեզ թողնեն կամ չթողնեն այս կամ այն ժամանցի վայր: Dress Code-ն ամբողջ աշխարհում ճակատագրեր է փոխում, սխալ ընտրված հագուստի պատճառով մարդկանց տուգանում են, երբեմն նույնիսկ հեռացնում աշխատանքից:

Հայաստանում դեռ նման վախենալու բաներ չեն կատարվում, գուցե այն պատճառով, որ մարդիկ գիտեն՝ օֆիսային աշխատանքի չի կարելի ներկայանալ շորտով կամ ֆիթնես հագուստով, իսկ ռեստորանում սպորտային մարզահագուստով պարզապես ներս չի թույլատրվում:



Dress Code-ի պատճառով միայն անցած տարի գրանցվեց տասից ավելի սկանդալային դեպք: Դրանցից առաջինը  Թեննեսսի նահանգում էր: Մի խումբ աշակերտուհիներ որոշել էին յոգայի տրիկոներով դպրոց ներկայանալ. տնօրինությունը նրանց միանգամից տուն ուղարկեց:

Տորոնտոյի դպրոցներից մեկում Dress Code կոչվածը վերաբերում է ոչ միայն հագուստին, այլև վարսերին: Սևամորթ աղջիկներից մեկին իր ուսուցչուհին ուղարկում է տնօրենի մոտ՝ միայն այն պատճառով, որ վերջինիս մազերը չհարդարված և գզգզված տեսք ունեն: Մինչդեռ աղջիկը պնդում էր, որ դա իր մազերի բնական ձևն է: Դե իսկ անցյալ տարի Կաննում տեղի ունեցած սկանդալը շատերը կհիշեն, երբ դերասանուհի Էմիլի Բլանթին չթույլատրեցին մասնակցել «Քերոլ» ֆիլմի պրեմիերային, որովհետև վերջինս բոկոտիկներով էր: Որպեսզի դուք էլ չդառնաք Dress Code-ի զոհ, եղեք տեղեկացված:



Ներկայացում, օպերա, բալետ: Ոճաբաններից շատերը շարունակում են պնդել, որ տղամարդիկ պետք է ներկայանան դասական կոստյումով, իսկ ոմանք նշում են, որ կարելի է հագնել պիջակ՝ ջինսով: Կանանց պարագայում ցանկալի է կրել կոկիկ զգեստ:



Ցուցահանդես: Եթե որևէ ժամանակակից արվեստագետի ցուցահանդես է, եղեք Dressy Casual ոճում, կրեք ջինս պիջակով: Փորձեք միախառնել սպորտայինն ու դասականը, սակայն դա արեք շատ հմտորեն: Հանրային դեմքերը կարող են իրենց թույլ տալ լինել էպատաժային ու կրել ավանգարդ հագուստ: Casual հագուստ կարող եք կրել նաև թանգարան այցելելիս. օրինակ Լուվրում ընդունված է նստել հատակին, ինչը չեք կարող անել դասական հագուստով:

Fashion ցուցադրություն: Մի կրեք թրենդ, մի փորձեք լինել պոդիումով քայլող մոդելներից մեկը, ընտրեք ժամանակի պահանջներին անհամապատասխան որևէ հագուստ:

Luxury ռեստորաններ: Այստեղ կանայք կարող են, ի վերջո, զարդատուփից հանել իրենց ադամանդներն ու փայլել: Ընտրեք կոկտելային զգեստներ՝ մուգ կապույտ, շոկոլադի գույներով, այնպես որ ընդգծվեն ուսերն ու գոտկատեղը: Խուսափեք վառ գույներից: Տղամարդիկ ցանկալի է կրեն կոստյում՝առանց փողկապի:



Սրճարաններ, art cafe-ներ: Սրանք այն վայրերն են, որտեղ կարող եք հանգստանալ՝ կրելով casual հագուստ: Համադրե՛ք տարբեր բրենդների հագուստ մեկ կերպարում: Խուսափեք դասական մոտեցումներից, եղեք ազատ ու հիշեք հարմարավետության մասին:

Glam ակումբներ: Եթե ուրբաթ է, ապա սովորաբար տղամարդիկ ներկայանում են թանկարժեք կոստյումներով՝ կարծես ցանկանալով հասկացնել, որ մինչ ուշ աշխատում էին, հիմա եկել են մեկ բաժակ խմելու, իսկ weekend-ին կարող եք լինել ավելի ազատ ոճում: Նույնը վերաբերվում է նաև կանանց: Նման ակումբներում ձեր լուքը պիտի լինի թանկ, որովհետև այստեղ պետք են ծախսող մարդիկ, ովքեր չեն կանգնի մի անկյունում՝սովորական ջուրը ձեռքին:



Dance ակումբներ: Մի՛ մոռացեք, որ այստեղ դուք եկել եք պարելու համար, հետևաբար ձեր հագուստը պետք է լինի հարմարավետ, սակայն դրան ցանկալի է գումարել նաև ստեղծագործ միտք: Տղամարդիկ կարող են կրել աչքի ընկնող կոշիկներ, իսկ կանայք բազմաշերտ զգեստներ կամ կիսաշրջազգեստներ: Օգտագործեք նաև մազերը հարդարելու այլընտրանքային ձևեր: Այլ կերպ ասած, ներկայացեք Creative Casual ոճում:

Փաբեր: Հայկական փաբերից շատերում չի թույլատրվում մուտք գործել սպորտային հագուստով, ողջունելի է կրկին Casual-ը, սակայն եթե միանգամից օֆիսից եք գալիս մեկ բաժակ վիսկի խմելու, ապա ձեզ ոչ մեկ ոչինչ չի կարող ասել: Աղջիկները, ցանկալի է ներկայանան ոչ աչք ծակող հագուստով, այստեղ փայլերն ու ադամանդները գործ չունեն, իսկ կարճ փեշը կարող է բորբոքել հարբած փաբիստներից մեկի  երևակայությունը:



Հիփստերական վայրեր: Հայաստանում դեռ նման հավաքատեղիներ չկան, սակայն, եթե հայտնվեք Մոսկվայի  «Солянки» -ում կամ «Стрелки»-ում, ապա կարիք չկա հագնվել ինչպես հիփստեր, որովհետև այս մարդիկ միմյանց հեռվից հեռու են զգում: Ներկայացեք սովորական Casual ոճում: Կարող եք հագնել կեդեր, ջինս ու թեթև վերնաշապիկ:

Բարեր: Հագեք ձեր «խմելու շորերը», այլ կերպ ասած, մի՛ վախեցեք մի քիչ էքսցենտրիկ երևալ, կրեք խոշոր կոճակներով կամ գրպաններով պիջակներ, ողջունելի են վանդակավոր վերնաշապիկները: Կարևոր է չմոռանալ չափի զգացողության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել