Աշխարհում պատմական ֆիլմերի բում է: Վկայությունը՝ վերջին «Ոսկե գլոբուս»-ի մրցանակաբաշխությունը, որտեղ հինգ թեկնածու ֆիլմերից երեքը պատմական էին՝ «Արգո» գործողությունը» (Իրանում իսլամական հեղափոխությունից հետո տեղի ունեցող դեպքերի մասին), «Թիվ մեկ թիրախը» (Ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի ոչնչացման մասին) եւ «Լինկոլնը» (ԱՄՆ նախագահի մասին), իսկ մեկն ուներ պատմական համատեքստ՝ «Ազատագրված Ջանգոն» (ստրկատիրության շրջանի մասին):

Բացի նշված ֆիլմերից, ԱՄՆ-ում անցած տարի էկրան են հանվել՝ «Հոթ օր եւ յոթ գիշեր Մերիլինի հետ», «Տաճարականի գիշերը» եւ Սառա Փեյլինի մասին «Խաղը փոխվել է» ֆիլմը: Ռուսները նկարեցին «Ռյուռիկը» եւ «Հորդան», բրիտանացիները՝ «Հենրիխ V»-ը, «1066»-ը եւ «Կոն-տիքի»-ն, հետ չմնացին նույնիսկ մեքսիկացիները՝ նկարելով «Քրիստիադա»-ն: Ղազախները շարունակեցին ազգաստեղծմանն ուղղված ֆիլմերը` թողարկելով «Մին Բալայի զորքը», իսկ թուրքերը նկարեցին իրենց պատմության համար ամենաթանկարժեք (17 միլիոնանոց բյուջեով) «Fetih 1453» ֆիլմը:

Կինոն ընդհանրապես հայրենասիրության դաստիարակության, հասարակության մեջ պետության եւ ազգի հանդեպ հպարտության զգացման խթանման եւ սեփական պատմության նկատմամբ քաղաքացիների հետաքրքրության բարձրացման լավագույն միջոցներից է: Պատահական չէ, որ շատ երկրներում նման պատմական թեմաներով գեղարվեստական ֆիլմերը նկարահանվում են հենց պետական պատվերի շրջանակում: 

Մենք մի տեսակ դուրս էինք մնացել այս գործընթացից: Համատարած շարունակությունը այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել