Հրազդանի ընտրություններում արդեն իսկ ակնհայտ է, որ ՔՊ-ն տիրել ու տիրելու է տեղեկատվական-քարոզչական տարածությանը, ինչը պայմանավորված է Փաշինյանի գործոնով, կուսակցական ակտիվով և տեղեկատվական դաշտին բնորոշ ընդհանուր ընդիմադիր տրամադրություններով: Սա նախընտրական քարոզարշավի նոր մեթոդաբանություն է, որի արդյունավետությունը դեռ կերևա առաջիկա ընտրությանը: Միևնույն ժամանակ ապրիլի 17-ի ընտրությունը փորձադաշտ է ՔՊ-ի և փոփոխությունների հայտ ներկայացրած հանրապետականի համար: Համենայնդեպս այդ օրը լինելու է առաջիկա խորհրդարանական ընտրությունների լակմուսի թուղթը, որտեղ երևալու է ինչպես հանրապետականի նոր կանոններով խաղալու պատրաստակամությունը, այնպես էլ ՔՊ-ի հայտարարած ինստիտուցիոնալ ընդդիմության իրատեսականությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել