Ազգային ՀավաքականՎերջին շրջանում բավականին լրջորեն սկսել եմ հետաքրքրվել համաշխարհային մեծության ֆուտբոլի մարզիչներով՝ուսումնասիրելով այն մարզիչների ցանկը ,ովքեր հիմա առանց աշխատանքի են:Հատկապես ուզում եմ առանձնացնել Մյունխենի Բավարիայի նախկին գլխավոր մարզիչ՝Հաինկեսին և Բիլբաոյի նախկին գլխավոր մարզիչ Բիելսային:Չնայած այն հանգամանքին ,որ գերմանացի մասնագետը հայտարարել է ,որ ավարտում է մարզչական գործունեությունը միևնուն է Հայնկեսը շարունակվում է մնալ բունդես լիգայի մի շարք ակումբների սեփականատերերի դիտակետում:Ինչ վերաբերում է արգենտինացի ՝Բիելսային ապա նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Կիևի դինամոյի ղեկավարությունը:Հիմա շատերին կհետաքրքրի ինչու եմ խոսում այս մարզիչների մասին:Իմ կարծիքով այս երկու մարզիչներից ով էլ ,որ լինի իդիալական տարբերակ է մեր ազգային ընտրանու համար:Թե Հաինկեսը ,թե Բիելսան իսկապես թոփ 10 -ի մարզիչներ են և վստահ եմ կարող են մեր ընտրանուն հասցնել բաղձալի արդյունքների:Առավել հակված եմ Բիելսայի տարբերակին:Բոլոր այն ակումբները ,որը մարզել է Բիելսան ուղակի հիյանալի ,դինամիկ ֆուտբոլ են ցուցադրել և որ ամենակարևորն է այս մարզչին հաջողվում է ոչինչից ստեղծել ամեն ինչ:Հիշենք Բասկերի ցուցադրած խաղը ,այն ինչ անում եին եվրոպա լիգայում(հասնելով եզրափակիչ) և Իսպանիայի առաջնությունում:60 ամյա մասնագետը մարզչական կարիերան սկսել է Արգենտինական օլդ բոյզի երիտասարդական ակումբից ,աշխատել է օլդ բոյզի գլխավոր թիմում ,որպես գլխավոր մաչզիչ ,գլխավորել է մեքսիկական Ատլաս և Ամերիկա ակումբները,արգենտինկան Վալես Սարսֆիլդը:1998 թվականին Բիլսան տեղափոխվեց եվրոպա և գլխավորեց Էսպանյոլը,այնուհետև նույն թվականին գլխավորեց Արգենտինայի ազգային ընտրանին ՝1998-2004թթ,հետո գլխավորեց մեկ այլ Լատինա ամերիկյան հավաքական ՝Չիլի 2007-2010թթ:2011-2013 գլխավորեց Բիլբաոն,2014-2015-ին Մարսելի օլիմպիկը:Ահա թե ինչպիսի հարուստ մարզչական փորձ ունի Մարսելո Բիելսան:
Հիմա կոչ-պահանջով դիմում եմ ՀՖՖ նախագահ Ռ.Հայրապետյանին:
Պարոն Հայրապետյան հորդորում եմ Ձեզ վերջ տալ եսասիրությանը ,ամբիցյաներին և վերջապես Ձեր անձնական շահը ցածր դասել մեր ընտրանու անունից:Ֆուտբոլը Ձեր սեփական տիրույթը չէ և այն մի խառնեք բիզնեսի հետ ,վերջապես կատարեք ազգանվեր աշխատանք ,կամ լքեք ՀՖՖ նախագահի պաշտոնը կամ էլ ազգային հավաքականի ղեկը վստահեք գրագետ ,փորձառու ,համաշխարհային մեծության արտասահմանցի մարզչի՝լինի դա Հայնկենսը,Բիելսան,Դի Կանյոն ,Մաթեուսը,Ֆինկը ,թե մեկ ուրիշը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել