Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2015 թվականի իր առաջին հանդիպումն անցկացրեց,ընկերական խաղում ուժերը չափելով Բելառուսի հետ:Ինչպես և ակնկալվում էր չկար խաղ,չկար ֆուտբոլ:Պարոն Հայրապետյան գոնե հիմա հասկանում եք ,որ ամբիցիաներով առաջնորդվելու ժամանակ չէ,որ այսօր մեր ոսկե սերունդը սկսում է իրեն աստիճանաբար սպառել և նման ֆուտբոլ խաղալու միակ մեղավորը հենց Դուք եք:Ձեր խոսքում բազմիցս եք նշում ,որ դուք է ,որ պիտի միջամտեք հավաքականի գործերին ,դուք եք ,որ պետք է որոշեք ով հրավիրվի հավաքական և ով ոչ:Վատաբանում եք Մովսիսյանին ,Արզումանյանին ,մեղադրում դավաճանության մեջ,ասում եք չեն նվիրվում ,ֆուտբոլ չեն խաղում և հիմա ինչ է ստացվում այսօրվա խաղի ժամանակ այդ ,որ ֆուտբոլիստն էր խաղում?այդ որ ֆուտբոլիստն էր իրեն կոտորում խաղադաշտում?անգամ Հենոն իր հնարավորությունների 40 տոկոսով էր հանդես գալիս ՝չնայած այդքանն ել բավական էր ,որ լիներ լավագույնը:Այժմ խոսենք հարձակման գծի ֆուտբոլիստների մասին:Մանուչարյան Էդգար ,խաղը սկսեց մեկնարկային կազմում և ամբողջ խաղի ընթացքում գոնե մեկ անգամ դեպի դարպասը չկարողացավ հարվածել,Գեղամ Ղադիմյան փոխաևինման դուրս եկավ երկրորդ խաղակեսի միջնամասում և նույնպես ոչինչով աչքի չմնկավ ,ասեմ ավելին այն հարձակվողը ով չի կարողանում վազել ,արագացումներ կատարել ապա հարձակվող կոչվելու իրավունք չունի,Սարկիսով Արթուր՝նույնպես փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում և նույնպես ոչինչով աչքի չնկավ:Հիմա եկեք այս մեր երեք հարձակվողներին համեմատենք Մովսիսյանի հետ:Նախ Մովսիսյանը բարձրից եկած բոլոր գնդակների համար հավասար պայքար է մղում ցանկացած մրցակցի հետ,հետո բավականին ամուր է կանգնում ոտքերի վրա,տիրապետում է փայլուն տեխնիկայի ,արագավազ է,տիրապետում է հուժկու հարվածների,իսկ այս ամենը չկա մեր այս երեք տղաների մոտ:Եթե ասնգամ Մովսիսյանը քայլում է խաղադաշտում միևնույն է Հայաստանի բոլոր ժամանակների թիվ մեկ հարձակվողն է:Հաջորդ անրադարձս վերաբերում է կիսապաշտպանությանը:Միայն Մխիթարյանով անհնար է արդյունքի հասնել ,ամբողջ խաղի ընթացքում մեր կիսապաշտպանների մոտ ոչինչ չստացվեց,կարելի է ասել եկած գնդակը ուղակի առաջ եին ուղարկում:Հիմա պաշտպանության մասին :Լավ էր ,որ մրցակիցը նման թույլ որակներով հարձակման գիծ ուներ:Մեր պաշտպանությունը ևս ոչինչով աչքի չնկավ ,ամբողջ խաղի ընթացքում մեր պաշտպանները երևի 15-20 անգամ գնդակը ետ փոխանցեցին դարպասապահին,ինչից և կարելի է հասկանալ ,որ ուղակի խուսափում են գնդակ ընդունելուց ,գրոհ կազմակերպելուց:Եվ վերջապես անրադառնամ դարպասապահներին:Այո Հայկական ֆուտբոլի թիվ մեկ դարպասապահին փոխարինելը մեծ պատիվ է և պիտի խոստովանեմ,որ Բեգլարյանին հաջողվեց գրագետ խաղ ցուցադրել և գոնե Բերեզովսկու հրաժեշտի խաղում անառիկ պահեց սեփական դարպասը:
Հիմա արդեն գլխավոր մարզչի մասին:Անգամ Բերնար Կազոնիյի նման մարզչի օրոք մենք նման դժգույն հանդիպում չեինք ունեցել:Չկար մարզչի ձեռագիրը,չկար մոտիվացիա,չկար համախմբվածություն ,չկար խաղային սխեմա:
Հարգելի պարոն Հայրապետյան ասացեք խնդրեմ ,նման կազմով ,նման խաղով ,նման գլխավոր մարզիչով ինպես ենք խաղալու Դանիացիների ,Լեհերի Ռումինացիների հետ?ինչ է ?այս տարի ևս պետք է երազանքի հավաքական լինենք անգամ ոչ ֆուտբոլային երկրների համար:
Պարոն Հայրապետյան վերջապես հասկացեք ,որ դուք քանդում եք Հայկական ֆուտբոլը ,որ Դուք ֆուտբոլը պատկերացնում եք Փյունիքի ելույթներով:Վերջապես թողեք ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ,զբաղվեք բիզնեսով ,մեր ֆուտբոլը ,ֆուտբոլիստներին մի դարձրեք Ձեր բիզնեսի ոլորտներից մեկը:
Հեռացեք Հայրապետյան ,ՀԵ-ՌԱ-ՑԵՔ....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել