Հեղինակ՝ Նունե Այլանջյան


Ֆիթնեսը դարձել է 21-րդ դարի լավագույն թրենդը, որը ստիպում է տեղից շարժվել նույնիսկ ամենաալարկոտ մարդուն, եթե իհարկե վերջինս գրանցված է Instagram-ում, քանի որ հենց այստեղ ծնվեց fitness attack-ը: Մարզված ու գեղեցիկ կազմվածքով աղջիկներն ու տղաներն իրենց նախանձելի մկաններով կարծես մարտրահրավեր են նետում համակարգչի առջև նստածներին ասելով՝ ,իսկ դու կարո՞ղ ես»: Կարող են բոլորը, քանի որ գեղեցիկ ճնշամկաններ ունենալը մի քանի ամսվա խնդիր է, իսկ քարդաշյանական հինգերորդ կետին կարելի է հասնել հատուկ վարժությունների միջոցով՝ պարզապես պետք է մարզվել՝ բաց չթողնելով նույնիսկ երկուշաբթիները:


Օրինակ՝ Instagram-ի լավագույն ֆիթնես մոդելներից է massy.arias-ն, ով ունի երկու միլիոն հետևորդ: Մեսսին իր հետևորդների հետ կիսվում է ոչ միայն առօրյա workout-ով, այլ նաև առողջ սննդի բաղադրատոմսերով: Իր ձեռքբերումներով կարող է հպարտանալ նաև emilyskyefit-ն, ով ունի մեկուկես միլիոն հետևորդ ու մարզված մարմին: Էմիլին հանդես է գալիս նաև մոտիվացնող ուղերձներով:



Կես միլիոնից ավել հետևորդ ունեցող amandabisk-ն էլ կարողացել է համատեղել յոգան և ֆիթնեսը՝ կերտելով ոչ միայն գեղեցիկ մարմին, այլ նաև առողջ հոգի: Ինչ վերաբերվում է տղամարդկանց, ապա անպայման հետևե՛ք therock-ին,ով ոչ միայն հայտնի դերասան է, այլ նաև իսկական ֆիթնես մոդել, իսկ եթե hardcore-ի սիրահար եք, հետևե՛ք isymfs-ին:



Այդուհանդերձ, պետք է խոստովանել, որ միայն մարզվելը բավարար չէ, կարևոր է նաև ճիշտ սնվելը: Եթե դեռ չեք « նստել » պրոտեինի և այլ հավելումների վրա,ահա այն կարևոր սննդի բաղադրիչները, որոնք պետք է ընգրկել ձեր սննդակարգում՝մարզումներից հետո կամ առաջ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել