Զզվցրին պարսիկների թեմայով... նախ եկեք իրանց անվանենք Իրանցիներ (ընկեր Yaralyan-ի ականջը կանչի) ու հետո, ի՞նչ մի սաղ իրար են խառնվել, ինչի՞ց եք դժգոհ, մարդիկ եկել ձեր գրյոբաննի երկրում մեշոկներով փող են ծախսում, էնքան խղճուկ ենք, որ 3 ավտոբուս իրանցի մի շաբաթ երևանի փաբերում պիվա ա խմում, երկիր ՀՆԱ-ի վրա երևում ա: Հիմա ի՞նչ մի ձև եք տվել ձեզ, խանութ չեք թողում, հետևներից ռեպլիկ եք անում, վնգստում եք: Ձեզ երևակալելուց առաջ հիշեք, որ որոշ երկրներում ձեր նման «զտարյուն հայերի», շների ու մեքսիկացիների համար լիքը հսատատությունների մուտքը փակ ա, իսկ իրանցիները հզոր ու հարուստ երկրից եկած մարդիկ են, որտեղ զվարճանքները արգելված են, իսկ էստեղ՝ոչ, էն մարդիկ էլ էստեղ են «կայֆեր անում», ի՞նչ կա որ: Դուք ձեզ նորմալ պահեք, իրանցիները որևէ կերպ չեն ազդի ձեր վրա:
Հ.Գ. ի դեպ, 100 դրամի համար ինձ խաբող հայ տաքսիստը իմ համար ոչ մի բանով առավել չի պարսիկներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել