Կառուցողական առաջարկ
Արգելել հանրակրթական դպրոցներում փիլիսոփայություն և դրան հարակից բոլոր առարկաների դասավանդումը: Մեզ պետք չեն հավերժական հարցերի շուրջ մտածող մարդիկ, մեզ պետք են փող բերող մարդիկ (դրա համար շուստրիությունն էլա հերիք): Մեզ պետք չեն իրերի ու երևույթների մեջ խորացող մարդիկ, մեզ պետք են քիչ հարցեր տվող, ու պարզ պատասխաններով բավարարվող մարդիկ: Մեզ պետք չեն գիրք կարդացող ու անհասկանալի խնդիրների մեջ խորացած ու տխրադեմ մարդիկ, մեզ պետք են մակերեսային ու ժպտադեմ մարդիկ (նրանց նայելն ավելի հաճելիա): Մեզ պետք չեն սիրուն ու խուճուճ մտքեր, մեզ պետք են սիրուն ու գունավոր առարկաներ` այֆոն, հեռուստացույց, մեքենա և ուրիշ խաղալիքներ: Վերջիվերջո մեզ պետք չեն անկապ թեմաներով տառապող մարդիկ, մեզ պետք են անկապ բաներից զվարճացող ու զվարճացնել կարեցող մարդիկ: Մի խոսքով` մարդկանց արգելենք մտածել, և նրանք իրենց երջանիկ ու ապահով կզգան...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել