Շվեդական Expressen պարբերականին հաջողվել է համագործակցություն հաստատել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության «մայրաքաղաքը» համարվող սիրիական ալ-Ռակկա քաղաքում բնակվող 2 կանանց հետ, ովքեր գաղտնի կերպով իրենց զգեստների՝ փարանջայի տակ կամ պայուսակներում թաքցրած տեսախցիկների միջոցով պարբերաբար նկարահանումներ են իրականացրել երբեմնի աշխարհիկ կյանքով ապրող այս քաղաքում:
Նկարահանումն իրականացրած կանայք քաջ գիտակցել են, որ նման գործողության դիմաց իրենց սպառնում է, ոչ ավել, ոչ պակաս, քարկոծվելու եղանակով մահապատիժը, մինչդեռ, այնուամենայնիվ, ռիսկի են դիմել՝ «ցույց տալու համար աշխարհին, թե ինչպես են իրենք ապրում»:
Իսլամականների վերահսկողության ներքո գտնվող քաղաքում տիրող կյանքի որոշ ուշագրավ առանձնահատկությունների մասին ավելի մանրամասն՝ գրառմանը կցված տեսանյութում՝
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել