Եվրոպա, տոլերանտս, ոտի վրա վարի ես գնում, վրեդ խաբար կա՞: Ու չփորձես համեմատել քո նրբահոգի ոստիկաններին ոչ ամերիկյան, ոչ ռուսական, տո ոչ էլ մեր կորած-մոլորված տարածաշրջանի ամենահետին միլիցու հետ անգամ: Նրանք, ում անունները տվեցի՝ քո աշխարհացունց մարդասիրությունը չունեն ու փոքրագույն կասկածի դեպքում քաշում, գցում են քացու տակ, սատկացնելով առանց մեկնաբանություններ լսելու: Իսկ Գերմանիայում դեռ 90 –ականներին հիշում եմ ականջօղով ոստիկանի՝ իսկը համազգեստով պիդռ… Ո՞նց ես թույլ տալիս, որ դրսից էկած թափթփուկներն էդպես ազատ ֆռֆռան, բռնաբարությյուններ ու ահաբեկչություններ իրականացնեն ու քո աղջիկներն էլ, հիասթափված արական սեռ կոչեցյալիցդ՝ վազեն դրանց հետևից: Մենք, որքան էլ ծանր ու ընչազուրկ կյանքով ենք ապրում՝ երբեք լոխ չենք դառնում հոգով: Դու լոխանոց ես դառնում, դու, որ վայրենաբար հպարտ ու անիմաստորեն դաժան խաչակիր էիր, նոր մայրցամաքներ հայտանբերող ու բնիկներին բնաջնջող: Քո անհասցե մարդասիրության մոլուցքը կործանում ա հենց քո մարդկանց:
Ուշքի արի, թեկուզև ուրիշ ծայրահեղության մեջ գլորվելու գնով, ապացուցի աշխարհին, որ իսկապես իմաստուն ու հետևություններ անելու ունակ Հին Աշխարհն ես և պատմության դասերից չես փախել անհոգ աշակերտի նման: Շարքային եվրոպացի, թափ տուր քեզ, թե չէ արդեն էնպես են քեզ թափ տալիս, որ փշրված ոսկորներիդ զնգոցն աշխարհ ա բռնել: Լավ, իսկապես չունե՞ս հարազատ, սրտամոտ մեկը, որ քնած ականջիդ տակ գոռա՝ Զարթիր Եվրո, մեռնիմ քզի!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել