Ադրբեջանական facebook-յան էջերից մեկը վերջերս հրապարակել է ՛՛Ղարաբաղցին՛՛ տեսահոլովակը , ինչը օգտատերերի բուռն քննարկաման թեման է դարձել ու արդեն երկու օր է իրար է խառնել նրանց հոգու ՛՛ամենանուրբ լարերը՛՛: Ադրբեջանցիները ՛՛խորը ցավ են ապրում, որ օտար երիտասարդները հերիք չէ ապրում են իրենց հողի վրա, դեռ համարձակվում են տեսահոլովակ նկարահանել իրենց պատմական հուշարձանների ֆոնին՛՛ ))))): Խոսքը պատերազմից հետո վերակառուցված Ստեփանակերտի նորակառույցներն են, հայկական խաչերով եկեղեցիներն ու ընդամենը մի քանի տարի առաջ շահագործման հանձնված մարզադաշտը: ՛՛Պատմամշակութային ժառանգությամբ ՛՛ մտահոգների կողքին կարելի է տեսնել նաև սեփական իշխանություններին կեղտի հետ համեմատող օգտատերերի հաղորդագրություններ: Ադրբեջանական էջում զետեղված ՛՛Ղարաբաղցին՛՛ արդեն ունի 22 000 դիտում, և 1000-ի հասնող ՛՛տխուր՛՛ ու ՛՛լացող՛՛ reaction-ներ: Ինչ ասեմ,շարունակե՛ք մղկտալ ու տառապել սեփական հիվանդ իշխանությունների բարբաջանքներով սնվող միաբջիջներ, իսկ մենք… ՝ մենք հավերժ ենք մեր լեռների պես....: Կեցցե Ազատ Անկախ Արցախը, որը արդեն 25 տարեկան է.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել