Լիարժեք կյանքը սկսվում է կրթությունից:

Կիրթ, ոչ թե ԲՈՒՀավարտ մարդը ոչ անտուն կմնա, ոչ անտեր:

Որքան էլ տարբեր ՀԿ-ներ, երիտասարդական նախաձեռնություններ, անհատներ և կամավորներ փորձեն ինչ-որ կերպ խթանել մանկական աղքատության քչացմանը, միևնույնն է, չենք հաջողի,մինչև հստակ ձևակերպված օրենք չլինի, որ կպաշտպանի այս երեխաների՝ արժանավայել կյանք վարելու իրավունքը:

Նայում եմ ֆեյսբուքի լրահոսին և նույնիսկ սարսափում եմ. կամ հիվանդ երեխայի բուժմա գումար է հայթայթվում, կամ անօթևան մնացած ընտանիքի կտուրի հարց է լուծվում....
Ցավն այն է, որ բացի մեզնից այս ամենի ականատեսն են նաև նրանք, ովքեր հասցրել են մարդկանց նման վիճակի:
Հասկացանք, անապահովը լոդր է, մակաբույծ... իսկ ինքներդ ձեզ հարցրել եք, թե ինչու!!!
Ես չեմ զլական և կասեմ:

Նման իրավիճակ է, որովհետև երկար մշակված և «արդյունավետ» ծրագիր է իրականցվում՝ մարդկանց չկրթել և այնուհետ նրանց տգիտությունից օգտվելով ՝ շահագործել, ստիպել արտագաղթել և այլն:

Պարզ բան է. անգրագետ մարդը գաղափար չունի ոչ օրենքից, որ իրավունքից, ոչ էլ պարտականությունից: Ամեն մի «լուսավորող»-ի խոսք էլ ընդունում է հալած կարագի նման:
Նման մարդկանց անճարությունից օգտվում են և իրավիճակ ստեղծողները և նրանց անհաջողակ հակառակորդները, որոնց էլ ուզում են «շնից մազ պոկած» լինել: Գնում են թաղամասեր, շրջայցերի ընթացքում ընդամենն ասում, որ այո, դուք աղքատ եք և ձեզ աղքատության հասցնողներն էլ թալանչիներ են..վերջ!!!! Այս խոսքերից այնքան են մարդիկ ոգևորվում.... ցավոք...

«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում»:
Միակ միջոցը կրթական հեղափոխություն անելն է. մնացածը շատ ավելի դյուրին է փոխել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել