Հայկական տառապալից քրեադրամատիկական սերիալներին փոխարինելու եկած սիթքոմները՝ Ֆուլլ Հաուս և Դոմինո, նոր շունչ տվեցին հայկական եթերին և առհասարակ երկարատև դադարից հետո՝ «Կարգին հաղորդում», որակով հումորային ծրագրերի ականատես եղանք:
Սակայն պետք է ասեմ իմ սուբյեկտիվ կարծիքը և ինչպես նաև յութուբում արձանագրված տեսանելի փաստը, ինչը վկայում է այն մասին, որ Ֆուլլ Հաուսն ավելի ստացված և պահանջված սիթքոմ է քան Դոմինոն:
Նախ իմ կարծիքով թե դերասանական խաղով, թե սցենարի որակով Ֆուլլ Հաուսը մի քանի գլուխ բարձ է Դոմինոյից:
Դոմինոյում դերասանական կազմից կառանձնացնեի միայն Սոսին ով այս անգամ կերտեց իրական կերպար և ամենակարևորը նրա արտաքին գեղեցիկ տվյալները ընդհանրապես չեն ընդգծվում սոիթքոմում: Իմ կարծիքով Սոսին առավել բնորոշ են դերեր, որտեղ նա ծիծաղեցնում է այլ ոչ թե լացացնում ինչպես նախկինում իր դերերն էին:
Իսկ Ֆուլլ Հաուսում դժվարանում եմ նշել մի դերասանի, իհարկե հիմնական «մնայուն» կազմից, որի խաղը կարելի է թերի կամ ոչ պռոֆեսիոնալ համարլ: Թերևս համեմատական կարգով կարելի է առանձնացնել Գոռի խաղը, ինչն էլ բնական է, քանզի որքանով տեղյակ եմ նա մասնագիտությամբ դերասան չէ, բայց սերիալից սերիալ դրական աճ է նկատվում նրա դերասանական խաղի մեջ:


Սցենարի հետ կապված պետք չէ երկար բարակ խոսել քանզի Ֆուլլ Հաուսի սցենարիստը Գրիգոր Դանիելյանն է, սրանով ամեն բան արդեն ասված է: Եվ վերջապես տևական դադարից հետո, երկու սիթքոմներն էլ համարյա թե նույն ժամանակահատվածում կրկին վերադարձան «մեծ» էկրան և հաշվի առնելով յութուբի տարածվածության և ակտուալության մակարդակը Հայաստանում պարզ դարձավ, որ Ֆուլլ Հաուս սիթքոմը գրեթե 2.63 անգամ սպասված էր հանրության շրջանում քան Դոմինոն՝ «Ֆուլլ Հաուս 4-րդ եթերաշրջան սերիա 1» դիտումները 573 823, «Դոմինո 2-րդ եթերաշրջան սերիա 1» 217 808 դիտում:

Հ.Գ. Էլ չասեք Դոմինոն Ֆուլլ Հաուսից լավն ա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել