Մեր քաղաքական իրականության համար մի կողմից արդեն օրինաչափություն է, որ ընտրություններից առաջ սնկի նման նոր կուսակցություններ ու խմբեր են առաջանում, բայց մյուս կողմից էլ այդ ամենը կարելի է մի քիչ գրագետ անել էլի: Օրինակ` հայտարարությունները, որ իշխանությունները երկիրը հասցրել են կործանման եզրին, մյուս տարվանից տնտեսական կոլապսի մեջ ենք հայտնվելու, օլիգարիխան խեղդեց ժողովրդին և այլն, այլևս մոդայիկ չեն, կամ դրանցով արդեն քիչ մարդկանց կարելի է «կուտ տալ»: Կարելի է ավելի կրեատիվ լինել, գոնե նոր գաղափարախոսություններ կամ ինչ-որ այլընտրանքային ծրագրեր կարելի է առաջարկել, թե չէ ախպերությունով իշխելը արդեն կա, դրանով էլ ոչ մեկի չեք զարմացնի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել