Ես ռեժիսոր-կազմակերպիչ էի Մարզա Համերգային Համալիրում, երբ Հայաստան էկավ Ռոզենբաումը: Համերգի ժամանակ նրան հայերը հարցեր էին ուղարկում թղթիկների վրա գրված, ինքն էլ պատասխանում էր: Ու մի կին հարցրեց,-
- Ըստ Ձեզ, ինչու՞ են էս երկու ժողովուրդները՝ հայերն ու հրեաներն էսքան ծանր ճակատագրի տեր:
Ալեքսանդր Յակովլևիչն էլ պատասխանեց,-
- Թե ինչ ու է մեր ճակատագիրը ծանր՝ ես գիտեմ /ենթադրում եմ Քրիստոսին խաչելը նկատի ուներ, ես դա զգացի/, իսկ թե ինչու է հայերինը նույնքան ծանր՝ չեմ կարողանում հասկանալ…
Այնինչ չհասկանալու բան չկա՝ երբ մարդ հետ ա կանգնում իր հարազատներից, իր ծնողից, իր ընտանիքից, իր արյունից՝ պատժվում ա տիեզերքի բոլոր գրված ու չգրված օրենքներով: Դրա համար էլ ցանկալի ա, որ իրեն հարգող հայը ՙՀին Աստվածներ՚ արտահայտությունը բլթացնելուց առաջ լեզուն կծի:
Թե չէ՝ տհասների տպավորություն ենք թողնում՝ համ դավաճանենք մեր էությանը, մեզ ստեղծողին ու դառնանք հավատափոխ /դրանից մեծ տականքություն ու ստորություն սեփական տեսակի հանդեպ դժվար ա պատկերացնել/, համ էլ հիմարի պես բողոքենք մեր ճակատագրից…
Ու հարցը երկնքում նստած ոսկեզօծ շորերով Աստվածները չեն, որ քեն պահած ընկել են մեր հետևից՝ իրենք ավելի կարևոր գործեր ունեն հաստատ:
Հարցը էն ա, որ մսակեր գայլին զոռով խոտակեր են փորձում դարձնել ու գայլն էլ համբերում ա:
Չգիտեմ, երևի որոշ գայլերի դուր ա գալիս ՙհավատացյալ հոտ՚-ի անդամ լինելը, երբ գլխներին փետով հովիվ ա կանգնած…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել