Մանկատան սաները նույնպես ունեն հասարակության կարիքը :
Կան մարդիկ, որոնց չի հետաքրքրում իրենց երեխաների ճակատագիրը, ծնված օրվանիծ նրանք դատապարտված են ապրելու առանց ծնող, կարծիքները կիսելու միայն իրենք իրենց հետ, խորհուրդներ հարցնել անծանոթ մարդուց, որը այս պահի համար ծնող է, երբեք չզգալ մայրական քնքշանքը առավելևս հոր կարծիքը լսելու բախտը, Նրանց հոգիներում ապրում է սպասումը այն սպասումը, թե մի օր ծնողը իրեն տուն կտանի այն տունը, որի մասին նրանք երազում են...
Մեր հանրապետությունն էլ զերծ չէ այս բարդագույն խնդրից, այն մեզ ստիպում է մտածել և մտածել կամ մեզ հարցնել, ինչու այսքան փոքրիկներ ունակ չեն գրկելու ծնողին սիրելու և մամա ասելու համար, հարցի պատասխանը շատ պարզ է, որովհետև նրանց ծնող չի բերել այլ այլասեռված մի փողոցային, որը հանգիստ գլուխը դնում է բարձին ու քնում մինչ դեռ իր զավակը զարթուն է մնում սպասելով, թե մի օր այդ ծնող ասվածը կգա և իրեն կտանի տուն : Ներկայիս տվյալներով ՀՀ շատանում են մանկատանը բնակվող մեր փոքրիկների թիվը, ավելին ու ավելին, ինչն է պատճառը միգուցե սոցիալական վիճակը: Հաստատ մի բան կարող եմ ասել ավելի լավ է Ձեր կողքը սոված քնի Ձեր զավակը, քան ապրի մանկատանը: Մի արեք նման բոն, օրինակ եղեք մյուսների համար, պահեք Ձեր փոքրիկներին Ձեզ մոտ և Ձեր կողքին : Շատ վատ է, որ այդպես է, ուղղակի ճիշտ մտածել և հարցին ճիշտ լուծում տալ է պետք, այլ ոչ թե գլխիկոր փախչել: Ցույց տվեք, որ դուք նման չեք քրդի շանը և մի տարեք Ձեր փոքրիկներին՝ այդ հրաշք մարդկանց հանձնեք մանկատուն՝ նրանք ոչ մեկից ոչ ավել են և ոչ էլ պակաս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել