Paypal համակարգը Հայաստանում գործարկելու համար իրականացվող ստորագրահավաքն իհարկե ողջունելի է, ինքս էլ միացել եմ։ Այս համակարգի բացակայությունը խոչընդոտներ է առաջացնում մի շարք փոքր ու միջին գործարարների համար և ի վերջո 21-րդ դարում այսպիսի համակարգերին ինտերգված լինելը պարզ անհրաժեշտություն է, ժամանակի հրամայական։
Այս խնդիրը սակայն ունի պարզ լուծում, որի մասին շատերը ցավոք տեղյակ չեն։ Բազմաթիվ բորսայական բրոքերային կազամկերպություններ կան, որտեղ յուրաքաչնյուրը, այդ թվում Հայաստանից կարող է բորսայական հաշիվ բացել և մուտքեր անել այնտեղ PayPal համակարգի միջոցով, այնուհետև բրոքերային հաշվից գումարը կարելի է նախ փոխարկել ցանկացած այլ արժույթով՝ բորսայական լավագույն փոխարժեքով, այնուհետև փոխանցել այն Հայաստան՝ թե բանկային, թե քարտային փոխանցումների միջոցով, ընդ որում բավական ցածր միջնորդավճարներով։
Ահա այսպիսի պարզ լուծում «բարդ» խնդիրների համար։
Պատրաստ եմ յուրաքանչյուրին աջակցել և տալ մանրամասն տեղեկատվություն բորսայական ընկերություններում էլեկտրոնային հաշիվների բացման և մյուս դետալների մասին։
Հ․Գ․ Ձեր բոլորի կողմից այսքան չսիված «Ֆորեքսն» իրականում այդքան էլ ահավոր բան չէ։ Այդ բառից «վախենալու» փոխարեն կարելի է ծանոթանալ նրա տված հնարավորություններին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել