Այսօր որոշել էի գնալ Էջմիածին եւ պատահաբար Էջմիածին մտնելու փոխարեն աջով գնացի հայտնվելով Արմավիր տանող ճանապարհին: Քանի որ հաճախ եմ այդ կողմերում եղել միանգամից կողմնորոշվեցի` սխալ եմ գնում, որոշեցի ետադարձ կատարել, բայց այդ մասից չգտնելով թույլատրելի տեղ որոշեցի առաջ շարժվել մինչեւ հանդիպեցի ՃՈ-ի 774II01 պետհամարանիշներով մեքենային: Միանգամից մեքենայիս վթարային ազդանշանը միացրեցի արգելակեցի ՃՈ-ի մեքենայի կողքին, իջեցնելով մեքենայիս պատուհանը, ողջունեցի` բարի ծառայություն մաղթելով եւ միանգամից բացատրեցի պարոն կապիտանին իրադրությունը, ցավոք ազգանունը չգիտեմ, եւ նա միանգամից առաջարկեց ուղեկցել մինչեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցին: Ներսում մի անբացատրելի հպարտություն արթնացավ, երբ հասանք նշված վայրը 774II01 պետհամարանիշներով ՃՈ մեքենայի վարորդ կապիտանը հաճելի օր մաղթեց եւ շարունակեց իր աշխատանքը:
Շնորհակալություն եմ ուզում հայտնել ՃՈ 774II01 պետհամարանիշներով մեքենայի աշխատակիցներին նմանատիպ վարքագիծ ցուցաբերելու եւ ողջ համակարգի անունը բարձր պահելու համար:
Հարգանքով Ռեգինա Ամատունի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել