19-րդ դարավերջին սև տուֆից կառուցված այս շենքում 1919-ից` մինչև 1920-ականների վերջը գործել է «Ամերկոմ»-ի (Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույց կոմիտե) որբերի համար նախատեսված մանկական հիվանդանոցը: Այսինքն, այն` ցեղասպանությունը վերապրած հայ որբերի և նրանց օգնության հասած բարեգործական կազմակերպության հազվագյուտ կենդանի վկան էր հանդիսանում, որը պետք էր որպես մասունք պահպանել, վերականգնել և տեղակայել այստեղ հիշատակի մի թանգարան: Բայց դա չարվեց, և ցավալին այն է, որ սա արդեն սովորական է դառնում մեզ համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել