Forbes ամսագիրն անդրադարձել է Instagram-ի լավագույն food-լուսանկարիչներին, ովքեր ունեն հազարավոր հետևորդներ, իսկ նրանց լուսանկարներին նայելիս քիչ է մնում սմարթֆոնիդ էկրանն ուտես:
Լավագույնների գլխավոր եռյակը բացում է food stylist Ջոան Փայը: Նրա աշխատանքային գործիքը iPhone 5 –ը և Canon 5D Mark II-ն են: Նախընտրում է VSCO Cam, Snapseed, Afterlight և Picfx ֆիլտրերը:
Երկրորդ տեղում Սարկա Բաբիկան է: Սարկայի առանձնահատկությունն այն է, որ ուտեստներն ինքն անձամբ է պատրաստում: Նա լուսանկարում է iPhone 5-ով և կիրառում VSCO Cam ֆիլտրը:
Փառքի դափնին Forbes-ը տալիս է Ադրիանա Ադարմին: Նա հիմնականում շեշտադրում է գույները, լուսանկարում Canon 5D-ով և կիրառում After light ֆիլտրը:
21-րդ դարում բնավ պարտադիր չէ ունենալ պրոֆեսիոնալ տեսախցիկ և լինել լուսանկարիչ ուտելիքն անմահացնելու համար: Ցանկացած օգտատիրոջ էջում էլ կարելի է հանդիպել ուտեստների լուսանկարների, սակայն դրանցից շատերը, մեղմ ասած, ախորժակը փակում են։ Իրականում գոյություն ունեն մի շարք կանոններ, որոնց հետևելու դեպքում միայն Ձեր կերակուրը սոցցանցերում կունենա ավելի գեղեցիկ և ախորժաբեր տեսք:
1. Ձեզ զգացեք՝ ինչպես տանը
Ամեն ինչ սկսվում է ազատությունից: Թվում է՝ բոլորն էլ կարող են ռեստորանում կամ սրճարանում հանել իրենց սմարթֆոնն ու լուսանկարել կերակուրը, իրականում դա ոչ բոլորի մենաշնորհն է: Պետք է պատրաստ լինեք Ձեզ վրա կրել սեղանակիցների հայացքներն ու լսել անծանոթների փսփսոցները:
2. Անձայն գործեք
Անջատեք սմարթֆոնի ձայնը: Ոչ միշտ է հնարավոր առաջին փորձից ստանալ ֆանտաստիկ կադր։ Որպեսզի ամենանգամ լուսանկարելիս մարդիկ չպտտվեն Ձեր կողմ, պարզապես անջատեք սմարթֆոնի ձայնը և շարունակեքչարչարվել: Սակայն միևնույն ժամանակ, պետք չէ չարաշահել նաև Ձեր սեղանակցի համբերությունը:
3. Ընտրեք թարմ հատվածը
Լուսանկարեք միայն թարմ մթերքներ: Եթե Ձեր առաջ դրված աղցանը զարդարող հազարի տերևները խամրած են կամ դեղնած, ապա Ձեզ ոչ մի ֆիլտր չի փրկի: Բայց եթե այնուամենայնիվ ցանկանում եք լուսանկարել Ձեր դեֆեկտավոր ուտելիքն ու այն ներկայացնել դրական լույսի ներքո, շրջեք վնասված մթերքներն ու լուսանկարեք լավ վիճակում գտնվող կողմից:
4. Կադրը պիտի շնչի
Մի ծանրաբեռնեք Ձեր սեղանն այլ պարագաներով: Կերակրի շուրջ ազատ տարածություն ստեղծեք: Օգտագործված անձեռոցիկը կամ կիսատ բաժակը կարող են թափթփված տեսք հաղորդել լուսանկարին: Եթե ուտեստն այդքան էլ ախորժաբեր տեսք չունի, բայց անպայման ուզում եք դրա մասին պատմել համայն աշխարհին, ապա լուսանկարեք դրա միայն մեկ հատվածը:
5. Մի մոռացեք վառ գույների մասին
Հնարավորության դեպքում ուտեստը զարդարեք բնական մթերքներով կամ թարմ բանջարեղենով: Այդ ամենը ոչ միայնգեղեցիկ տեսք է հաղորդում ուտեստին, այլև օգնում հետագայում լուսանկարը ֆիլտրելիս: Որքան բնական վառգույներ կան ուտեստում, այդքան լուսանկարի հաջողությունն ավելի մեծ է:
6. Ի՞նչ էիր, ի՞նչ դարձար
Եթե ինքներդ եք պատրաստում Ձեր կերակուրը, ապա ուտեստը լուսանկարեք «նախքան» և «հետո» ձևաչափով: Ցույցտվեք դրա պատրաստման ընթացքն ու ավարտը: Սովորաբար տեսնում ենք վերջնական տարբերակը, սակայն երբեմնընթացքում արված լուսանկարն ավելի գրավիչ ու տեսարժան է:
7. Մտեք կադր
Ուտեստը լուսանկարելիս կարող եք ինքներդ էլ կադրում երևալ, իհարկե, այդ ամենը պետք է անել շատ զգույշ ևխնամքով, որովհետև բոլորս հոգնել ենք ծամող, խմող սելֆիներից: Լուսանկարվեք ուտեստի հետ այնպես, որ երևա Ձեր ձեռքը՝ գդալը բռնելիս: Այս դեպքում ևս ավելորդ զգուշավորությունը չի խանգարի, եթե, իհարկե, չեք ցանկանում,որ Ձեր անխնամ եղունգները դառնան Instagram-ում քննարկման առարկա:
8. Մաքրությունը կարևոր է
Սպասքի մաքրությունն առաջնային է: Որքան էլ Ձեր ուտեստը լինի ախորժաբեր ու կոկիկ պատրաստված, միևնույն է՝կկորցնի իր փայլը, եթե մատուցվի կեղտոտ սպասքով: Ուշադիր եղեք, որպեսզի լուսանկարելիս ափսեի եզրերը կամբաժակը մաքուր լինեն:
9. Եղեւ լոյս
Լուսավորությունը կարևոր է: Ակումբներում կամ փաբերում զուր է փորձել որևէ ուտեստ լուսանկարել, որովհետև լուսավորությունը բարենպաստ չէ: Եթե ցանկանում եք, որ Ձեր ֆոտոյով հիանա ամբողջ Instagram-ը, ապա աշխատեք կերակուրը տեղափոխել լուսավոր տարածք կամ գոնե միացրեք սմարթֆոնի լուսարձակիչը, թեև դա այդքան էլ խորհուրդ չի տրվում: Ի դեպ, եթե տաք ապուր եք ուտում, մի սպասեք մինչև այն սառչի, լուսանկարեք հենց գոլորշու ներքո:
10. Թագադրեք
Մի մոռացեք tag-երի և hashtag-երի մասին: Ի վերջո, եկեք խոստովանենք, որ ուտեստները մենք լուսանկարում ենք ոչ միայն սեփական արխիվի, այլև մեզ հետևող օնլայն լսարանի համար։ Նպատակներից մեկն է ներգրավվել ավելի շատ հետևորդների: Օգտագործեք որքան հնարավոր է շատ hashtag-էր և tag-եր: Եվ թող Ձեր ուտեստի մասին ամբողջ Instagram-ն իմանա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել