Հաղորդվում է, որ 90 տարեկան հասակում մահացել է Ջորջ Մարտինը` 1960-ականների աշխարհահռչակ բրիտանական «Բիթլզ» խմբի լեգենդար պրոդյուսերը: Ջորջ Մարտինը սկսել է աշխատել լիվերպուլյան երաժշտական քառյակի հետ դեռևս 1962-ից և մասնակցել խմբի բոլոր սկավառակների պատրաստման աշխատանքներին, բացի վերջինից: Նրան իրավմամբ անվանում էին «հինգերորդ բիթլ», քանի որ բացի զուտ ձայնարգման աշխատանքներից, նա միաժամանակ հանդիսանում էր նաև խմբի երգերի գործիքավորողը, երաժիշտն ու որոշ դեպքերում էլ` կոմպոզիտորը:

Ինչպես Ռիգո Սթարն է պատմում, խմբի անդամները իրենց երգերի նախնական տարբերակները սկզբում ներկայացնում էին Ջորջ Մարտինին, որից հետո նա կատարում էր իր որոշակի շտկումները` և դրանից հետո միայն երգը պատրաստ էր լինում թողարկման համար: Հենց Ջորջ Մարտինն էր, որ ներմուծեց սիմֆոնիկ երաժշտական գործիքների նվագակցումը «Բիթլզ»-ի երգերի ձայնագրման գործընթացում: «Շնորհակալություն քեզ, Ջորջ, քո սիրո ու անսահման բարության համար»,- գրել է Ռիգո Սթարն իր թվիթերյան էջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել