Wnews.am-ը գրում է.

Հայ պաշտոնյաներն էլ, ինչպես բոլոր տղամարդիկ, Մարտի 8-ին նախապես են պատրաստվում`  որոշելով, թե ինչպես  գեղեցկացնել իրենց սիրելի կնոջ տոնը։

Wnews.am-ը հայ պաշտոնյաներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են սովորաբար շնորհավարում իրենց կանանց եւ ի՞նչ նվեր են նրանց համար նախապատրաստել այս տարի.

artem-asatryan1

Արտեմ Ասատրյան. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար

Սովորաբար կնոջս ծաղիկներով եմ շնորհավորում։ Երբեւէ նրան «էկզոտիկ» նվեր չեմ մատուցել։

31634_10152563229947576_1182669211_n

Լեւոն Մարտիրոսյան. ԱԺ պատգամավոր

Ամեն տարի տարբեր կերպ եմ շնորհավորում, բայց միշտ ծաղիկներ եմ նվիրում ինչպես կնոջս, այնպես էլ ՝մայրիկիս։ Այս տարի Մարտի 8-ի առիթով հետաքրքիր ճանապարհորդություն եմ կազմակերպել կնոջս համար։

թեւան

Թեւան Պողոսյան. ԱԺ պատգամավոր

Փոքրիկ անակնկալներ անում եմ, բայց գլխավորը համարում եմ այն, որ երբեք չթողնեմ տպավորություն, որ այդ ամենը այդ օրվա պատճառով է: Կնոջս համար ամեն օրն էլ փորձում եմ, որ լինի յուրահատուկ, և ոչ 364 օր սովորական, իսկ Մարտի 8-ը՝ հատուկ: Եթե սիրում ես, ուրեմն այդ սերը պետք է զգացվի ամեն վարկյան, րոպե, ժամ, օր, շաբաթ, ամիս, տարի, կյանք:

11223329_918664268199258_604208304066059505_n

Արմեն Մխիթարյան. ԱԺ պատգամավոր

Կնոջս համար ծաղիկներ եւ օծանելիք եմ նախապատրաստել։

ա

Արսեն Արշակյան. ՏԿԱԻՆ Փրկարարական ուժերի վարչության պետ

Շնորհավորում եմ ինչպես նորմալ հայ տղամարդ. պարտադիր ծաղիկներով, իսկ նվերի առումով ասեմ, որ այդ հարցում կաղում եմ եւ հետաքրքիր ընտրությունը թողնում եմ իր վրա։ Առհասարակ կնոջս կողմից կարեւորություն չի տրվում նվեր գնելուն. ծաղիկ նվիրելը եւս շատ գեղեցիկ է դիտվում իր կողմից։

Օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհավորել բոլոր կանանց եւ աղջիկներին իրենց գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Թող միշտ ժպտան եւ լինեն իրենց սիրելիների կողքին, որովհետեւ եթե կինը սիրված է, ուրեմն նա երջանիկ է։

ա

Ստյոպա Սաֆարյան. Երեւանի ավագանու անդամ

Որպես կանոն՝ այն առանձնապես արտասովոր չի լինում: Պարտադիր ծաղիկներ եւ որեւէ նվեր՝ օծանելիք, զարդեր կամ այլ բան: Այս տարի 8-ամյա աղջիկս շատ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում, թե ինչ եմ նվիրելու: Դեռեւս մեկ շաբաթ առաջ խանութում փորձում էր “օգնել”, թե ինչ նվիրեմ: Պայմանավորվեցինք միասին գնել նվերը: Այնպես որ, միասին ենք գնալու նվերը գնելու: Նա ինչ-որ բան արդեն ընտրել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել