– Աստված իմ, նա այնքան փխրուն է:
– Այո՛, ես նրան փխրուն եմ ստեղծել, սակայն միեւնույն ժամանակ՝ շատ ուժեղ: Դու չես էլ կարող պատկերացնել, թե նա ինչերի կարող է դիմանալ ու դիմակայել:
– Իսկ նա կարո՞ղ է մտածել:
– Ոչ միայն մտածել, այլեւ համոզել: Հրեշտակը ձեռքը հպեց կնոջ այտին ու ասաց.
– Նա կարծես մի փոքր անսարք է: Նրանից ջուր է հոսում:
– Դա ջուր չէ, այլ` արտասուք: Դրանք արտահայտում են նրա տխրությունը, նրա տառապանքները, մենակությունը, նրա հպարտությունը: Հրեշտակն իսկապես տպավորված էր.
– Աստված իմ, դու իսկապես հանճար ես: Կինը կատարելություն է:
– Այո, նա այնպիսի ուժ ունի, որ կարող է զարմացնել տղամարդուն: Նա կարող է ծիծաղել, երբ իրականում ուզում է լաց լինել: Նա կարող է ժպտալ, երբ վախենում է: Այնուհետեւ Աստված հոգոց հանելով ասաց. – Սակայն նա ունի մի թերություն, որ եթե ինքը չուղղի, կարող է փչացնել ամբողջ կյանքը:
– Ի՞նչն է դա:
– Նա իր գինը չգիտի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.aslanyan.315/posts/459203344277814
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել