Փախստականների և տեղահանված անձանց իրավիճակը պահանջում է առավելագույն ուշադրություն և սրտացավություն:
Տեղահանված բնակչության կարիքները հոգալու հարցում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակն (ՄԱԿ ՓԳՀ) իր առաքելության շրջանակներում շարունակական աջակցություն է ցուցաբերում ՀՀ-ում ապաստան հայցողների և փախստականների հիմնախնդիրների լուծման հարցերում:

Նկատենք, որ կառավարության և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև ենթահամաձայնագրերի շրջանակներում ծառայության կողմից իրականացվում են ապաստան հայցողների և բռնագաղթված անձանց իրավական, սոցիալական պաշտպանությանն ուղղված շարունակական ծրագրեր: Նշված ծրագրերն իրականացնելու համար նախատեսված ընդանուր ծախսերից ծառայության արտաբյուջետային հաշվին է փոխանցվել 9276,8 հազար դրամ:

Տրամադրվող գումարը նախատեսված է ապաստան հայցողների ծագման երկրների վերաբերյալ տեղեկություններ հայթայթելու, վերլուծելու և եզրակացություններ պատրաստելու, ինչպես նաև՝ ծառայության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներին միջազգային սեմինարներին և համաժողովներին մասնակցելու համար:

Այս համագործակցությունը միտված է ուժեղացնել ապաստան հայցողների և փախստականների սոցիալական պաշտպանվածությունը, աջակցել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերմանը, փախստականների իրավական, սոցիալական պաշտպանվածությանը և հասարակության մեջ ինտեգրմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել