Այսօր կառավարության նիստից հետո Հովսեփ Սիմոնյանը մի քանի անգամ «Գյումրիին ընդդիամդիր քաղաք է» հարցին կամ պնդմանը պատասխանում է այսպես. «ով ասաց Գյումրին շատ լավ քաղաք է, Գյումրին ամենալավ քաղաքն է»:
Ընդդիմադիրի հակառակը լավը չէ, որ դուք ընդդիմադիր բնորոշմանը այդպես եք հակադարձում պարոն մարզպետ, որովհետև եթե հանկարծ պարզվի, որ դուք սխալ գիտեք ու Գյումրին ընդդիմադիր քաղաք է, կստացվի, որ Գյումրին ՎԱ՞Տ քաղաք է:

Բայց պարոն մարզպետը այսքանի վրա կանգ չի առնում, շարունակում է. «Գյումրին շատ լավ քաղաք է, մեր ազգաբնակչության հետ մենք հաստատ շատ խնդիրներ լուծելու ենք»: Ստացվում է, որ եթե պարզվի, որ Գյումրին ընդդիմադիր է, հետևաբար, ըստ մարզպետի տրամաբանության ՎԱՏ քաղաք է, ուրեմն խնդիրները չեն լուծվելո՞ւ......

Հ.Գ Միշտ կողմ եմ եղել այն դասական մոտեցմանը, թե նորանշանակին պետք չէ քննադատել, պետք է ժամանակ տալ, թող աշխատի, տեսնենք ինչ արդյունքներ կլինեն, նոր միայն գնահատականներ հնչեցնենք:
Բայց Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը այդ դեպքը չէ, որովհետև իրեն չեն թողնի աշխատել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել