Այնպիսի ծանր քաղաքական իրավիճակում ենք գտնվում, որ շատ ուժեր անգործության են մատնվել, հիմնական խաղացողներից կամ խորհրդարանական կուսակցություններից ոմանք իրենց վերջին ցանկությունն են հայտնում՝ լինելու հաջորդ գումարմանը ազգային ժողովում: Իհարկե, որոշներին կհաջողվի, բայց ուժեր կան որ իրոք կանգնած են փլուզման և տարալուծման եզրին և սա այն պարագայում , երբ վերջին տասնամյակում հայկական քաղաքական պլատֆորմը ընդունեց իր էվոլուցիոն վերջնական տեսքը:
Եթե ուշադիր լինենք կհասկանանք, որ անցում ենք կատարելու երկբևեռ քաղաքական դաշտին` իշխանական բևեռի առաջին անառողջ ծիլերը արդեն երևում են, խնդիրը միասնական ընդիմադիր ճակատի ձևավորման մեջ է: Եվ հենց ընդիմադիր ուժերի չհամակարգված գործունեությունը կբերի թե‘ իրենց կործանման, թե‘ ժողովրդի քվեի կորստին: Մի խնդիր էլ է առկա. հանգամանքնրի բերումով շատ պատգամավորներ որբացել են և առաջիկա ընտրություններին քաղաքական ապաստան չխնդրելու պատճառով` ընկել երանությունների գիկը և դարակազմիկ որոշումներ են կայացնում` հիմնել նոր կուսակցություններ:
Միասնական ճակատը իրենից ենթադրում է քաղաքական համախմբում և որպես նախադրյալ կարող է լինել ևս երկու խորհրդարանական կուսակցությունների վերածնունդը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել