Մի շտապեք սխալ հասկանալ, քանի դեռ ամբողջությամբ չեք կարդացել…

Հիշելով 2008թ-ի մարտի 1-ի զոհերի հիշատակը, տեղի ունեցած հանցագործությունը և ողբերգությունը,
հասկանլով, որ զոհվածների ընտանիքների և հարազատների համար այն սգո և ողբերգության օր է և նրանց համար այս օրվա առաջնային ընկալումը չի կարող նշմարվել որպես տոն
կիսելով նրանց անփոխարինելի վիշտը
այնուամենայնիվ պետք է արձանաագրենք, որ
Հայոց գիտակցության և ենթագիտակցության համազգային լայն ընկալումներում մարտի 1-ը ցանկալի է և պետք է մնա որպես գարնան առաջին օր, որպես զարթոնք և տոն: Եվ մենք բոլորս, նույնիսկ ցավը անմիջականորեն ապրածները պիտի առողջ կերպով հաշտ ու համերաշխ լինենք վերոնշյալի հետ: Ինչո՞ւ: Որովհետև հասկանալի է, որ նույնքան հանցագործություն է այն, որ մեր ազգի գլխին այդ ողբերգությունը սարքեցին հենց մարտի 1-ին՝ գարնան առաջին օրը, որպեսզի Գարունն ու Գարննան խորհուրդը այդքան սիրող ազգը, մի տեսակ լիարժեքորեն ու լիաթոք չկարողանա ընկալել մարսել և տոնել այն՝ որպես այդպիսին:
Չեք ժխտի չէ՞, որ զոհված տղաները պայքարել են նաև նրա համար, որ մենք շարունակենք նախ ապրել, երկրորդ՝ գարնան ու զարթոնքի մեջ ապրել... Բնավ չուրանալով նրանց հիշատակը, կարծում եմ, հիշատակի հետ միասին այնուամենայնիվ համազգային ընդհանուր իմաստով՝ մարտի 1-ի առաջնային ընկալումը պետք է պահենք որպես գարնան առաջին օր և տոն: назло նաև այն *** վաստակ թշնամու, որ ուզեց խաթարի մեր մեջ գարնան, հենց գարնան առաջին օրվա խորհուրդը՝ մանավանդ մեր ենթագիտակցական շերտերում:
Ես հիշում ու հարգում եմ մարտի մեկի զորհերի հիշատակը: Բայց ես հիշում եմ նաև նրանց պայքարն ու պայքարի նպատակը. Նրանք ուզում էին, որ ես ու իմ սերունդը գարնան ու զարթոնքի մեջ ապրենք: Ուստի ամբողջությամբ հարգելու համար (ոչ միայն հիշատակը, այլև գործն ու նպատակը)
Արձանագրում եմ. Ինչքան էլ սև ունենամ իմ սրտում…
Մարտի մեկը, ինձ համար, գարնան առաջին օրն է: Գարնան առաջին օրը ինձ համար տոն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել