Պետական աշխատողների մի մեծ բանակ ունենք, որոնք ոչ այն է աշխատում են, ոչ էլ կարելի է ասել, որ գործազուրկ են: Տպավորություն է, թե պետական սեկտորի աշխատակիցների մի որոշ մասի համար աշխատանքը զուտ սոցիալականացնող գործառույթ է կատարում. պաշտոնական հագնված գործի են գնում առավոտյան, մի երկու թուղթ-բան են լրացնում ու երեկոյան գալիս են տուն: Բայց մեծ հաշվով պարապ են: Ստացվումա, որ պետությունը այդ մարդկանց հենց այնպես պահում է: Ընդ որում` «պարապ պետական աշխատողի» ինստիտուտը և պետության համար հավելյալ ծանր բեռ է, և միևնույն ժամանակ այդ աշխատողների համար ճակատագրական նշանակություն է ունենում: Պարապ պետական աշխատողը հարմարվում է իր չնչին աշխատավարձին, ինքը մեծ հաշվով գոհ է իր ստացածից, համարում է դա հաջողություն, քանի որ ինքն էլ գիտի, որ վարձատրվում է գրեթե ոչինչ չանելու դիմաց: Բայց անգամ իր համար աննկատ կերպով զուր վատնում է կյանքի ամենաակտիվ շրջանը, սովորում է անզբաղությանը, ու հետո էլ բողոքում է, թե վատ է ապրում ու նման բաներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել