ՄՈՒԼՏՖԻԼՄԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը «Մոսկվա» կինոթատրոնի հետ միասին հունվարի 18-ին 13։00-ին կազմակերպում է մուլտֆիլմի բարեգործական ցուցադրություն։ «Սառցե թագուհին» (3D) մուլտֆիլմից գոյացած ողջ հասույթով ձմեռային հագուստ և կոշիկներ են գնվելու Մարի Իզմիլյանի անվան մանկատան սաների համար։

Ձեր ակտիվ մասնակցության շնորհիվ նաև նույն մանկատան 50 սաներ հնարավորություն կստանան անվճար դիտել մուլտֆիլմը։

Բարեգործական ակցիան իրականացվում է «ԿԱԶԱ» հիմնադրամի «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի կողմից։

Տոմսեր կարող եք ձեռք բերել «Մոսկվա» կինթատրոնի տոմսարկղից սկսած հունվարի 11-ից։

Սկսենք տարին բարի գործով ու թող ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԱԿԻՉ ԼԻՆԻ 2013թ․-ի ողջ ընթացքում։

Այլ տեղեկությունների համար դիմել Նալբանդյան 29, Հեռ․՝ 54 18 44։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել