Պատմական գիտությունների թեկնածու

Վերջերս մամուլում տարաբնույթ մեկնաբանություններ հայտնվեցին Գարեգին Նժդեհի գաղափարախոսության վերաբերյալ: Ցավալի է այն փաստը, որ որոշ մարդիկ Նժդեհի գաղափարախոսությունը փորձում են կապել մի քանի չինովնիկի վարքի հետ: Այնինչ մոռանում են ամենակարևորը. Նժդեհի գաղափարախոսությունը ընդհանուր առմամբ արդիական է, և զորավարի արտահայտած մտքերը՝ բանակի, մամուլի և հասարակական կայնքի տարբեր ոլորտների մասին, չեն կորցրել իրենց կարևորությունը, այլ հարց է, որ մենք այդպես էլ չկարողացանք դասեր քաղել մեր սխալներից: Նժդեհի գաղափարները արատավորել ցանկացող մարդկանց որպես պատմաբան խորհուրդ եմ տալիս հասկանալ, որ նժդեհյան գաղափարախոսությունը ոչ մի կուսակցության, այդ թվում նաև ՀՀԿ-ի մենաշնորհը չէ, այն մեր ժողովրդի բոլոր զավակների համար է՝ անկախ այն հանգամանքից, թե նրանք ապրում են ՀՀ-ում, թե սփյուռքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել