1. Սիրելի երաժշտություն
Բոլորին է հայտնի՝ որքան մեծ ազդեցություն ունի երաժշտությունը մարդու վրա: Միշտ ձեռքի տակ պահեք հեռախոսը կամ նվագարկիչը՝ ականջակալներով: Սիրելի երգերը կթուլացնեն, և ինքներդ չեք զգա՝ ինչպես են մտքերն ուղղվում դեպի դրականը: Կարևոր է, որ երգերը տխուր չլինեն, այլապես գործն ավելի կբարդանա: Ավելի լավ կլինի ստեղծել մի փլեյլիստ, որտեղ կհավաքեք բոլոր սիրելի երգերը, որոնք բարձրացնում են տրամադրությունը: Թող որ երաժշտությունը լինի թեթև, պոզիտիվ ու լուսավոր:
2. Դիտեք կատակերգական ֆիլմեր
Եվս մեկ ոչ դժվար միջոց՝ ինքդ քեզ ուրախացնելու: Բոլորիս հայտնի է, որ ծիծաղը երկարացնում է կյանքն ու ամրացնում է առողջությունը: Իսկ ամբողջ շաբաթ բարձր տրամադրությունն ապահովելու համար, ամեն երեկո դիտեք հումորային հոլովակներ: Դրանք կարող են լինել կենդանիների, փոքրիկների կամ պարզապես զվարճալի դեպքերի մասին:
3. Ուրախացրեք Ձեզ մի բանով, որի մասին շատ եք երազել:
Դրա համար պետք չէ գնել թանկարժեք ավտոմեքենա կամ շուրջերկրյա ճանապարհորդության մեկնել: Հավանաբար դուք կունենաք վաղեմի երազանքներ, որոնք անելու համար ուղակի ժամանակ չեք ունեցել: Գտեք այդ ժամանակը հիմա: Զվարճացեք ատրակցիոնների վրա, գնեք Ձեզ համար շոկոլադ կամ ամբողջական տորթ / աղջիկներ, դուք մեկ օրով կարող եք մոռանալ անտանելի կարլոիների մասին/, զգացեք ձեզ երեխա և մի ամաչեք ինքներդ ձեզ հաճույք պատճառելուց:
4. Ուրախացրեք ուրիշ մեկին
Մոռացեք Ձեր և Ձեր խնդիրների ու Ձեր վատ տրամադրության մասին և հիշեք նրանց, ում սիրում եք: Մտածեք` ինչ կարելի է անել նրանց համար, ինչպես կարող եք ուրախություն պատճառել նրանց և երևակայությունը դարձրեք իրականություն: Անակնալ արեք նրանց համար, ովքեր թանկ են Ձեզ համար և նրանց երջանկությունը կերջանկացնի Ձեզ:
5. Գնացեք բնության գիրկ
Շատ լավ կլինի գնալ անտառ կամ լճի ափ, բայց եթե նման հնարավորություններ չկան, ապա հրաշալի կլինի զբոսնել մոտակա այգում, հանգստանալ ծառերի ստվերում: Վայելեք հանգստությունն ու գեղեցկությունը, որը տալիս է բնությունը: Գտեք մի բան, որը հարազատ է հենց Ձեզ համար, որին Դուք երկար կարող եք նայել:
6. Զբաղվեք սիրած գործով:
Եթե ունեք հոբբի, զբաղվեք դրանով: Ստեղծագործական աշխատանքը միշտ բարձրացնում է տրամադրությունը: Եթե Դուք Ձեզ ստեղծագործող մարդ չեք համարում, զբաղվեք ինչ-որ բանով, որ սիրում եք: Դա կարող է լինել անգամ տան մաքրությունը, եթե այն Ձեզ հաճույք է պատճառում կամ խանութներում զբոսնելը: Մտածեք՝ ինչ եք ուզում անել հենց այս պահին:
7. Քնեք
Լինում է, երբ տրամադրությունը բարձրացնելու համար բավական է միայն քնելը: Երբեմն տրամադրության անկումը լինում է գերհոգնածության հետևանք և մի քանի ժամվա հանգիստ քունը օգնում է հանգստանալ և ավելի բարձրից նայել խնդիրներին:
8. Մոտ մարդկանց լուսանկարները:
Եթե հնարավորություն չունեք մտերիմ մարդկանց հետ շփվելու, բացեք ու նայեք նրանց լուսանկարները: Մեր ժամանակներում դա շատ հեշտ է սոցցանցերի կամ բջջայինում պահվող նկարների շնորհիվ: Եթե տանն եք, նայեք հին նկարները ֆոլոալբոմներից: Անցյալի ուրախ պահերը շատ հեշտությամբ կարող են լցնել Ձեր ներկան վառ տրամադրությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել