Քաղաքացիական ակտիվիստը, հասարակական կազմակերպությունը, քաղաքական ուժը և վերջապես ԶԼՄ-ն եթե մի դրվագով, մի երևույթի մասով է կանգնում ժողովրդի կողքին՝ ազնիվ չես կարող համարել։ Այդ մի դրվագից էլ հաճախ պատվերի բույր է տարածվում, երբ մի կողմում իշխանական ԶԼՄ-ն է, հեղհեղուկ՝ մի կառույցից մյուսը վազվզող, մշտապես կայացման ախտանիշով տառապող «ակտիվիստները»։ Մի՛ սրտնեղեք, երբ ձեզ մեղադրում են ծախվածության մեջ, դո՛ւք եք հասցնում դրան, ազնիվ չեք։ Ուսումնասիրե՛ք ձեր գլորած տարիները փոքր համայնքում, հիշեք ձեր ոչինչ չասող անցյալը՝ նոր միայն ուրվագծեք ձեզ հասանելիք ապագան։ Մեկ էլ հիշեք, որ մարդը անասունից տարբերվում է հիշողությամբ, ինչպես կասեր Հրանտ Մաթևոսյանը։ Հիմա եկել, սատանի մայլեն քյանդրբազ կխաղաք։ Ամոթ է....
Հ.Գ. Ավելի առարկայական կգրեմ առաջիկայում, հիմա պասում եմ մի դրվագի ավարտին, ինչպես ասում են՝ նախաքննությանը չխանգարելու խնդիր կա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել