Դատական նիստի մասին ծանուցումը սիրային նամակ չէ, այն պետական ինքնիշխան գործառույթ է։ Ինչպես և ցանկացած ինքնիշխան գործառույթ, այն կարող է իրականացվել միայն պետության տարածքում, իսկ եթե անձը պետության տարածքում չէ, ծանուցումներն ուղարկվում են երկկողմանի կամ տարածաշրջանային համագործակցության պայմանագրերի առկայության դեպքում` դրանց շրջանակներում, իսկ եթե նման պայմանագիր առկա չէ, ապա 1965թ. Քաղաքացիական և առևտրային հարցերով արտերկիր դատական և արտադատական փաստաթղթերի ծանուցումների մասին Հաագայի կոնվենցիայի շրջանակում, որը բարեբախտաբար գոնե աշխարհագրորեն մոլորակի մեծ մասը ծածկում է։ Ո՞նց անենք, որ մեր դատավորները (և ոչ միայն) սա հասկանան։ Արդեն որերորդ դեպքի հետ եմ առնչվում, որ պարզապես փոստով ուղարկում են և համարում են գործն արված - ի դեպ սա խնդիր է թե՛ հայցվոր, թե՛ պատասխանող կողմերի համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել