Large-Pores-on-FaceԱյս տնային դիմակը հիանալիորեն մաքրում է աղտոտված ծակոտիններով յուղոտ մաշկը, փափկեցնում և խոնավացնում սովորական կամ չոր մաշկը, շատ հարմար է համակցված մաշկի համար:

Պատրաստման եղանակը

Չորացած կես հացի փափուկ մասն աղալ մսաղացով, ավելացնել 1 ճաշի գդալ կերակրի սոդա և մանր կերակրի աղ: Ստածված զանգվածը պահել ապակյա կամ ճենապակյա տարրայի մեջ և շաբաթական օգտագործել 1-2 անգամ: Այն կբավականացնի մեկ ամիս:

Օգտագործման եղանակը

Մինչև զանգվածը դեմքին քսելը դեմքը լվանալ ջրով, ստացված խմորային զանգվածից 1 ճաշի գդալ խառնել մեկ գդալ թթված կաթի հետ և քսել դեմքին: Պտուտական շարժումներով մերսել դեմքն այնքան ժամանակ, մինչև շիլայատիպ զանգվածը հեշտությամբ շարժվի դեմքի վրայով: Այնուհետև լվանալ տաք, ապա’ սառը, փոքր-ինչ աղի ջրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել